Լրահոս Հասարակություն 

ՆԳՆ նախարարի տեղակալը գնում է Նորատուս, բնակիչների հետ համաձայնության գալիս, բայց գիշերը գյուղը շրջապատում են ու առավոտյան հարձակվում

analitik.am

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է․

«Ըստ հավաստի աղբյուրների ՆԳՆ նախարարի տեղակալը գնում է Նորատուս, բնակիչների հետ համաձայնության գալիս, որ մինչև դեկտեմբերի 30 կընդառաջեն, բայց գիշերը գյուղը շրջապատում են ու առավոտյան հարձակվում, հիմա սա հայրենական պետության գործելաո՞ճ է, թե թշնամու...

Պարեկները մոտորանավակով հարվածում և ջրասյուզ են անում նորատուսցիների նավակը, երկու հոգու էլ ջրի մեջ թողնում անօգնական, որ խեղդվեն, հիմա սա հայրենական պետության գործելաո՞ճ է, թե թշնամու...

Երբ, երկրի գործող վարչապետը քարոզարշավ է անում գռեհիկ բառապաշարով և ձեռքում մուրճ ճոճում, արդյո՞ք բարոյական չի, որ նույն երկրի քաղաքացին մուրճով խփում է նույն պետության ներկայացուցչի գլխին

Եվ առահասարակ, երբ պետության «ղեկավարը» ամեն ինչ ավիրում ու քանդում է, դատարանները փակում, Սահմանադրությունը ոտնակոխ անում, արդյո՞ք կարելի է տվյալ երկրի քաղաքացուց օրինականություն պահանջել»։

Նույն շարքից