Քաղաքական 

Քաղսի գյուղում ՀՀԿ-ականների հետ է եղել քրեական հեղինակություն Սիրոյի Արթուրը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրություններում հնարավորինս շատ ձայներ ստանալու համար ՀՀԿ-ն կրկին դիմել է կրիմինալի օգնությանը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ որոշ թեկնածուներ կրիմինալ աշխարհի այս կամ այն ներկայացուցչի հետ են նախընտրական քարոզի գնում:

Նախօրեին Կոտայքի մարզում քարոզչություն են իրականացրել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները: Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ գյուղեր են այցելել:

Քաղսի գյուղում նրանց հետ է եղել քրեական հեղինակություն հրազդանցի Արթուրիկը, որն առավել հայտնի է Սիրոյի Արթուր անվանումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից