Բիզնես 

Միստեր Գիրոսից խորոված եգիպտացորեն են պատվիրել, բայց մոխրացած աղբ են ստացել

Զարմանալի է՝ Հայաստանում յուրաքանչյուր կազմակերպություն հայտնի դառնալուց հետո սկսում է բառիս բուն իմաստով աղբ մատուցել իր հաճախորդներին: Սկզբնական շրջանում ամեն ինչ անում են, որպեսզի հաճախորդներ ձեռք բերեն, այնուհետև ամեն ինչ անում են այդ հաճախորդներին կորցնելու համար: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է բացատրել արդեն բոլորիս հայտնի Միստեր Գիրոս արագ սննդի կետի կողմից այս մոխրացած եգիպտացորենների մատակարարումը: Միստեր Գիրոսից պատվիրվել է խորոված եգիպտացորեն, սակայն մատակարարվել է՝ մոխրացած և արդեն աղբի վերածված եգիպտացորեն: 

 

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ համապատասխան մարմինները որակի վերահսկողություն չեն իրականացնում և չեն պատժում նման օրինախախտ պահվածքը: Չո՞ որ մարդ գումար է վճարում և ցանկանում է համարժեք ապրանք կամ ծառայություն ստանալ, այլ ոչ թե խաբված լինել:

 

Եթե Միստեր Գիրոսը բացահայտ աղբ է մատակարարում՝ առանց վախենալու, որ կպատժվի հաճախորդի իրավունքները խախտելու համար, ապա այն հանգիստ կարող է ավելի վտանգավոր սնունդ էլ պատրաստել և հրամցնել իր հաճախորդներին, քանզի համապատասխան մարմինները քար լռություն են պահպանում:

Նույն շարքից