Լրահոս Հասարակություն 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է՝ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

analitik.am

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է բեռնատարների համար։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում, Սարավան-Զանգեր, «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Արագածի տարածաշրջանում, Ապարան, Թալին (բուք է), Հրազդան, Ջերմուկ քաղաքներում, Ախուրյան գյուղում ձյուն է տեղում։

Աշոցքի, Ամասիայի, Անիի տարածաշրջաններում բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նույն շարքից