Իրավական 

Թուրքիայի ԱԳ նախարարը սպառնացել է Բելգիային Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձևի ընդունման հարցով

analitik.am

Հայոց ցեղասպանության մասին Բելգիայի խորհրդարանում նոր բանաձևի ընդունման պարագայում Թուրքիան սպառնացել է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ, թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, թուրքական «Հաբերլեր»-ին հղումով գրում է «Արմենպրես»-ը:


 

Նա տեղեկացրել է, որ վերջերս Փարիզում հանդիպել է Բելգիայի իր գործընկերոջ` Դիդիեր Ռեյնդերսի հետ, ում ներկայացրել է նմանօրինակ բանաձևերի ընդունման ժամանակ թուրքական կողմից իր երկրի դեսպանին հետ կանչելու «ավանդույթը»: «Մենք աշխատում ենք պատժամիջոցների մշակման շուրջ: Այս մասին ես Ռեյնդերսին շատ բացահայտ ասել եմ»,- հայտնել է Չավուշօղլուն:


 

Նա անդրադարձել է նաև Բելգիայի կուսակցություններից մեկից ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրի հեռացման փաստին, ով հրաժարվել էր ստորագրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի մասին փաստաթղթի տակ: «Հուսով եմ կհաղթի խելամտությունը, և մենք ստիպված չենք լինի նմանօրինակ որոշումներ ընդունել, սակայն մտածում ենք վատագույն սցենարի մասին»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը:


 

Հունիսի 2-ին տեղեկություն տարածվեց, որ Բելգիայի դաշնային խորհրդարանական չորս խմբակցություններ՝ «Ֆլամանդական նոր դաշինք», «Ռեֆորմատորական շարժում», «Քրիստոնեա-դեմոկրատներ և ֆլամանդացիներ», «Ֆլամանդական բաց լիբերալներ ու դեմոկրատներ», նախատեսում են երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներկայացնել: Բելգիական Le Soir պարբերականիհաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Ռեֆորմատորականշարժում»խմբակցության նախագահ Դընի Դյուկարմը: 



երջինս նշել է, որ բանաձևի տեքստը վերջնական մշակման փուլում է, սակայն խորհրդարանի լիագումար նիստում քննարկման համար պատրաստ կլինի հավանաբար մինչև տարվա վերջ: Պատգամավորն ընդգծել է, որն ախաձեռնությամբ կուսակցությունները հանդես են եկել նախքանխորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավորներ Էմիր Կիրիև Մահինուր Օզդեմիրի կողմից Ցեղասպանության հանդեպ ժխտողական վերաբերմունքի արտահայտումը:


 

Բանաձևի  տեքստում նշվում է, որ 2015թ. Նշանավորվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցով։ Դրանում նշվում է նաև 1998թ. Երկրի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։ Նախագիծը կոչ է անում կառավարությանը հարգանքի տուրք մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին, մասնակցել Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, դատապարտել մարդկությանդեմ բոլոր հանցագործություններն ու ցեղասպանությունները և վճռական մերժել ժխտման բոլոր փորձերը։ Բանաձևը կոչ է անում նաև հարգել բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած հանցագործություններիզոհերի հիշատակը, Թուրքիային կոչ անել օգտվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունից:

 


Այդուհանդերձ, ինչպես գրում է L’Avenir-ը, կանաչների ներկայացուցիչները առաջարկել են փոփոխություններ կատարել «Ֆլամանդյան նոր դաշինք» մեծամասնության ներկայացրած տեքստում, քանի որ բանաձևի նախագիծը բացահայտորեն չի պահանջում Բելգիայի կառավարությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր  1998 թվականին Սենատի կողմից ընդունված համապատասխանբանաձևով:


Նույն շարքից