Հոգեբանի անկյուն 

Մասնագիտական կայացման ցիկլը

analitik.am

Մասնագիտական զարգացման հոգեբանական առանձնահատկությունների իմացությունը թույլ է տալիս մարդուն գիտակցորեն նախագծել սեփական մասնագիտական կենսագրությունը, կառուցել սեփական կյանքը։ Անձի մասնագիտական կայացումը սոցիալական ազդեցությունների, մասնագիտական գործունեության  և սեփական ակտիվության ազդեցությամբ անձի զարգացման գործընթացն է, որն ուղղված է ինքնակատարելագործմանը և ինքնաիրականացմանը։ Մասնագիտական կայացումը մասնագիտական ուղղվածության կառուցվածքի, մասնագիտական կոմպետենտության, սոցիալապես և մասնագիտորեն կարևոր որակների մակարդակի բարձրացման  և կատարելագործման գործընթացն է։ 


Մարդու մասնագիտական կյանքը կարելի է ներկայացնել ցիկլի միջոցով։ Ռ. Հեյվինգհերստը կարծում է , որ այդ ցիկլը սկսվում է միջին մանկությունից։ Նա այդ ցիկլում առանձնացրել է մի քանի փուլ՝ հիմք ընդունելով մարդու նվիրվածությունը մասնագիտական գործունեությանը կյանքի տարբեր փուլերում։

  1. Նույնականություն աշխատանքի հետ (5-10 տարեկան)։
  2. Հիմնական աշխատանքային հմտությունների ձեռքբերում և աշխատասիրության ձևավորում (11-15)։
  3. Որոշակի մասնագիտական նույնականության ձեռքբերում (16-25)։ Մարդն ընտրում է որոշակի մասնագիտություն և իրեն նախապատրաստում է այդ մասնագիտությամբ աշխատելու համար        (մասնագիտական կրթություն, աշխատանքային գործունեության սկիզբ)։
  4. Մասնագետ դառնալու փուլ (26- 40) ։ Մարդը կատարելագործում է իր մասնագիտական վարպետությունը և վեր է բարձրանում աշխատանքային աստիճանով։
  5. Աշխատանք ի օգուտ հասարակության (41-70)։
  6. Մտորումներ արդյունավետ և պատասխանատու կյանքի մասին( 71....):

Մասնագիտության կայացման այս փուլերն ունեն պատմական և սոցիալ- մշակութային պայմանավորվածություն։ Մասնագիտական կայացման առանցքը հանդիսանում է անձի զարգացումը մասնագիտական կրթության գործընթացում, մասնագիտության յուրացումը և մասնագիտական գործունեության իրականացումը։ Անձի մասնագիտական կայացման գործընթացը ինքնատիպ, անկրկնելի է, միևնույն ժամանակ դրանում կարելի է առանձնացնել նաև որակական առանձնահատկություններ և օրինաչափություններ։



Նույն շարքից