Հոգեբանի անկյուն 

Ինքնատիրապետում

analitik.am
Լարվածությունից բացի, սթրեսը նաև արձագանք է՝ օրգանիզմի համար ոչ սովորական վիճակի դեմ: Զայրույթը, վախը, ստելը, ուրախությունը, սերը, շոգը կամ ցուրտը, ուժեղ վախը՝ վարակների կամ դեղորայքի ընդունման նկատմամբ, հանգեցնում են սթրեսի, որին օրգանիզմը դեռևս պետք է հարմարվի:
 
Մեր առաջին արձագանքն անհանգստությունն է: Եթե վտանգը չի անհետանում, ապա վրա է հասնում հակադրվելը, դիմադրելը: Օրգանիզմը ողջ ուժերը տրամադրում է պայքարելու ազդակների դեմ, որոնք առաջացել են սթրեսից: Երրորդը քայքայման շրջանն է, երբ պահպանված ուժերը լրիվ հատվում են, և օրգանիզմը հիվանդանում է: Այդպիսի դրության մեջ չհայտնվելու համար շատ կարևոր է կարողանալ տիրապետել հույզերին:
 
Պատահական չէ, որ շատ հաճախ կաթվածի կամ ինֆարկտի զոհ են դառնում թվացյալ հանգիստ մարդիկ: Արտաքինից զգացողություններին տիրապետել կարողանալը չի բացառում օրգանիզմի վրա դրանց բացասական ազդեցությունը:
 
Մեզնից այլ բան է պահանջվում` բացասական զգացողությունների գրգռվածության օջախը ուղեղում վերածել դրականի:
 
Հանգստացնող դեղամիջոցները թույլատրելի են միայն ծայրահեղ դեպքում, այն էլ՝ բժշկի հսկողությամբ ու նշանակմամբ: Այլ բան է երաժշտությունը, բնության հետ շփումը, ֆիզիկական աշխատանքը և այլն: Լավ է, եթե հերթականությամբ կարողանաք միացնել արտաքին դրական զգացողությունները (օրինակ` իրար հետևից թուլացնել մկանները կամ հաշվել սրտի բաբախումները):
 
Բացի դրանից, փորձեք համոզել ինքներդ Ձեզ, որ սթրեսային իրավիճակի պատճառը Ձեր մեջ է թաքնված, կյանքի հանդեպ Ձեր մտքերի և հայացքների մեջ:
 
Այդ տանջալի իրավիճակից կարելի է ազատվել, օրինակ՝ աստիճաններով արագ բարձրանալ-իջնելով, բարձր ձայնով գոռալով՝  այն ամենի մասին, ինչ Դուք մտածում եք, Ձեզ նեղացնողին բոլոր գույներով նամակ գրելով, իսկ հետո՝ պատռելով: Մի´ ծուլացեք ու մի´ ամաչեք դա անել, քանի որ դա շատ կարևոր է Ձեր առողջության ու ներուժի բարձրացման համար: Եվ, այդուհանդերձ, մարդուն դա դարձնում է իր վարվեցողության մեջ ավելի բնական ու անբռնազբոս:

Նույն շարքից