Հոգեբանի անկյուն 

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում

analitik.am

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում   կամ Կպչուն-սևեռուն խանգարում, հոգեկան խանգարում, որը առաջացնում անցանկալի, վախեցնող մտքեր և դրանց հաջորդող նույնքան պարտադրվող և ապարդյուն գործողություններով (կոմպուլսիաներ)։ Հիվանդին թվում է, որ եթե նա չիրականացնի այդ գործողությունները ինչ-որ վատ բան տեղի կունենա։ Երբեմն առանձին տարբերակվում են օբսեսիվ (F42.0) և կոմպուլսիվ (F42.1) խանգարումներ։

 

ՕԿԽ-ի առաջացման պատճառները ամբողջությամբ հայտնի չեն։ Կան որոշակի կանխադրույթներ կապված նեյրոտրանսմիտտերների   խնդիրների հետ, ինչպես նաև հոգեբանական՝ կապված դաստիարակության հետ։


ՕԿԽ-ի բուժումը շատ դժվար է, որոշ դեպքերում կարող են օգնել դեղամիջոցները, որոնք ազդում են նեյրոտրանսմիտտերների վրա, ինչպիսիք են ֆլուօքսետինը կամ սերտրալինը։ Հաճակ դեղորայքային բուժումը համատեղվում է հոգեբանական բուժման հետ։

 

ՕԿԽ-ն բնութագրվում է պարտադրվող մտքերի, հիշողությունների, շարժումների և գործողությունների զարգացմամբ, ինչպես նաև մի շարք պաթոլոգիական վախերի առկայությամբ։

 

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը բացահայտելու համար օգտագործում են այսպես կոչված Յեյլի-Բռաունի սանդղակը։

Նույն շարքից