Հոգեբանի անկյուն 

Հայտնի հոգեբան Նապոլեոն Հիլլի «հաջողության բանաձևերը»

analitik.am
Նապոլեոն Հիլլը ամերիկացի հոգեբան է, փիլիսոփա և լրագրող, առաջիններից էր, որն իր ողջ կյանքը նվիրեց հաջողության բանաձևի դուրսբերմանը: Ուսումնասիրության 20 տարիների ընթացքում նա կարողացել է հետազոտել հարյուրավոր հայտնի մարդկանց կյանքն ու գործունեությունը:
 
Արդյունքները ներկայացրել է հասարակությանն իր «Մտածիր և հարստացիր» գրքում, որն անմիջապես դարձավ տվյալ թեմայում լավագույն գրքերից մեկը ողջ աշխարհում: Գրքում նա ներկայացրել է 13 հստակ քայլեր, որոնց միջոցով յուրաքանչյուր մարդ կարող է հասնել հաջողության և հարստության: Այս գիրքը ցնցում է յուրաքանչյուրին իր կենսական էներգիայով, սովորեցնում է գործել, շարժվել առաջ, լինել երջանիկ և հասնել նպատակներին:
 
Ցանկություն
 
Նպատակներին հասնելու և երազանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ շատ մեծ, այրիչ ցանկություն: Սակայն երազանքներն իրականանում են միայն այն ժամանակ, երբ ցանկությունը վերածվում է գործողության: Ցանկանալ նշանակում է ընտրել հստակ նպատակ ու ողջ էներգիան և ուժերը ներդնել դրան հասնելու համար: Եվ չպետք է լինի նահանջի ճանապարհ: Խնդրեք կյանքից շատ բան և կյանքը դա Ձեզ կտա:
 
Շատ տարիներ առաջ մեծ զորավարներից մեկը կանգնած էր ընտրության առջ: Նա պետք է որոշում ընդուներ, որից էր կախված հաղթանակը: Զորավարին դիմակայում էր թշնամի, որի բանակը շատ անգամ գերազանցում էր սեփականը: Եվ հրամայեց զորավարն իր զինվորներին բարձրանալ նավերը և ուղարկեց նրանց դեպի թշնամու ափերը:
 
Այնտեղ հասնելուն պես հրամայեց այրել նավերը: Կռվից առաջ զորավարը դիմեց իր զինվորներին. «Տեսնու՞մ եք դուք մեր նավերից բարձրացող ծուխը: Դա նշանակում է, որ կամ մենք կհաղթենք կամ չենք կարող լքել այս ափերը: Ընտրությունը միակն է` հաղթել կամ զոհվել»: Եվ նրանք հաղթեցին:
 
Հաղթել ցանկացողը պետք է այրի բոլոր կամուրջներն իր ետևում, պետք է փակի նահանջի բոլոր ճանապարհները: Միայն այդպես կարելի է պահպանել հաղթանակին հասնելու այրիչ ցանկությունը, որն այդքան կարևոր է հաջողության համար:
 
… Չիկագոյի մեծ հրդեհի հաջորդ առավոտը առևտրականների մի մեծ խումբ կանգնած էր Սթեյթ-սթրիթում` դեռևս ծխացող մնացորդների առաջ: Նրանք խորհրդակցում էին` վերականգնե՞լ հրդեհից ոչնչացածը, թե՞ թողնել Չիկագոն և հեռանալ դեպի ուրիշ՝ ավելի երջանիկ վայրեր: Եվ բոլորը որոշեցին հեռանալ: Բոլորը, բացի մեկից:
 
Առևտրական Մարշալ Ֆիլդն ասաց.«Պարոնա՛յք, այս նույն տեղում ես կկառուցեմ լավագույն խանութը ողջ աշխարհում, ինձ համար միևնույնն է, թե քանի անգամ այն կայրվի»: Խանութը կառուցվեց: Այն՝ որպես հիշատակ մի երևույթի, որն անվանում են հաղթելու ցանկություն, կանգուն է մինչ այսօր:
 
Ոչինչ չպետք է ազդի Ձեր երազանքների վրա: Եթե այն, ինչը Դուք ցանկանում եք, լավ է և գլխավորը Դուք հավատում եք դրան, ապա մի՛ կասկածեք, գործե՛ք: Եվ կարևոր չէ, թե ինչ կասեն «նրանք», եթե Ձեզ մոտ հանկարծակի անհաջողություններ լինեն, քանի որ «նրանք» չգիտեն, որ ցանկացած անհաջողություն սերմ է հետագա հաջողությունների համար:
 
Թոմաս Էդիսոնը երազում էր էլեկտրական լամպի մասին: Նա անմիջապես սկսեց իր փորձերը և չնահանջեց նույնիսկ տաս հազար անհաջող փորձերից հետո մինչև երազանքը ձեռք բերեց իրական ուրվագծեր: «Ես չեմ ունեցել անհաջողություններ, - ասել է Էդիսոնը,-ես ընդամենը գտել եմ տաս հազար տարբերակներ, որոնք չեն աշխատել»:
 
Ռայտ եղբայրները երազում էին թռչող սարքի մասին: Այսօր յուրաքանչյուրը կարող է համոզվել՝ իրակա՞ն էր նրանց երազանքը, թե՞ ոչ: Մարկոնին երազում էր օդով ազդանշաններ փոխանցելու մասին: Ի ապացույց նրան, որ Մարկոնիի երազանքները զուր չէին, այսօր գործում են ռադիոն և հեռուստատեսությունը:
 
Հետաքրքիր է, որ Մարկոնիի «ընկերները» ուղարկեցին նրան հոգեբուժարան և ստուգման ենթարկեցին, երբ նա հայտարարեց, որ բացահայտել է օրենքը, որի օգնությամբ ազդանշանները կարող են փոխանցվել օդով առանց լարերի և այլ ֆիզիկական սարքերի:
 
Միշտ հիշեք՝ աշխարհի ամենահաջողակ մարդիկ, որոնք հասել են եզրագծին առաջինը, սկսել են անհաջողությունից: Շրջադարձային պահը նրանց կյանքում սովորաբար համընկել է որոշակի ճգնաժամի հետ, որից նրանք դուրս են եկել որպես լիովին ուրիշ մարդ:

Նույն շարքից