Հոգեբանի անկյուն 

Աղջիկները օգտագործում են համբույրը, որպեսզի ստուգեն զուգընկերոջ կապվածության աստիճանը

analitik.am

 Դ. Մորիսը օսկուլյացիան կամ համբույրը վերագրում է ֆերամոննորին: Սակայն գոյություն ունեն արդյոք ֆերամոններ մարդու մոտ , մնում է հարց: Որոշ ֆիզիոլոգներ ենթադրում են, որ ֆերամոնները առաջանում են ստերոիդ հորմոններից՝ անդրոստենոլից: Մարդու քթի խոռոչում կա վոմերոնազալ օրգան, որի միջոցով էլ ընկալվում են ֆերամոնները: Եթե մարդու մոտ իրոք կան ֆերամոններ, ապա նրանք առաջացնում են համակրանք և կիրք:

 

Օսկուլյացիայի ժամանակ շրթունքներից գլխուղեղ է հաղորդվում ընկալած զգացողությունը, ուժեղ էմոցիաները և ֆիզիոլոգիական ռեակցիաները:

 

Մոտ 5 գանգուղեղային նյարդեր ազդում են գլխուղեղի գործունեության վրա համբույրի ժամանակ, որոնք ինֆորմացիա են ստանում շրթունքներից, լեզվից, այտերից ու քթից ջերմաստիճանի, համի, հոտի և զուգընկերոջ շարժումների մասին:

 

Ֆիզիոլոգները ուսումնասիրել են 2 հորմոնների գործունեությունը՝ օքսիտոցինի ու կորտիզոլի: Հակառակ իրենց ենթադրությունների, համբուրվելու ընթացքում օքսիտոցինի բալանսը ավելի շատ բարձրացել է տղաների մոտ, իսկ աղջիների մոտ զգալի փոփոխությունների չի ենթարկվել: Նույն փորձը կատարել են ավելի ռոմանտիկ միջավայրում և այս դեպքում օքսիտոցինի քանակը ավելի շատ բարձրացել է աղջիկների մոտ: Համբույրը բարձրացնում է  արյան ճնշումը, սրտի բաբախումները: Համբույրի ժամանակ անձը ինֆորմացիա է ստանում զուգընկերոջ իմուն համակարգի, նրա ժառանգակունթյան, ինչպես նաև նրա մասին, թե նա պատրաստ է արդյոք լուրջ հարաբերությունների: Ըստ Գ. Գելապի « աղջիկենրը օգտագործում են համբույրը, որպեսզի ստուգեն զուգընկերոջ կապվածության աստիճանը»:

 

Համբույրի ժամանակ զույգերը ավելի հաճախ իրենց գլուխը թեքում են դեպի ձախ, որպեսզի չբախվեն քթերով:

 

 

 

 

 

 

Նույն շարքից