Տնտեսություն 

Ի՞նչ գներով Հայաստանի քաղաքացիները կդիմավորեն Ամանորը

analitik.am

Ամանորյա իրարանցումն առևտրում արդեն թափ է հավաքում, թեև մինչև տոները դեռ երեք շաբաթ կա: Պատճառը շատ պարզ է. մարդիկ ցանկանում են ապրանքները գնել նախքան դրանց գների անխուսափելի բարձրացումը: Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում  գներն, ասենք Սուրբ Ծնունդին, զգալիորեն իջնում են, իսկ  մեզ մոտ, հակառակը, այդ օրերին աճում են:


Զրուցասեր սեփականատերը և միաժամանակ փոքրիկ խանութի միակ վաճառողը խոստովանեց, որ այդ օրերին պահանջվող ապրանքների գները «մի փոքր» կբարձրացնի: Իբրև ամբողջ տարին առևտուրը վատ է ընթանում, այնպես որ հիմա կարևոր է բաց չթողնել հնարավորությունը «մի փոքր» լրացուցիչ գումար աշխատել: Իսկ ահա մայրաքաղաքի սուպերմարկետներում (բացառությամբ ցանցերից մեկի) թվում է ողջ տարին ամեն բան կարգին է: Բայց ահա այստեղ, օրինակ, տավարի մսի գինն ավելի բարձր է, քան նախկին ԳՈՒՄ-ի մոտ գտնվող մսի ընդունման հայտնի կետում: Ճիշտ է, այնտեղ  մրցակցությունն ավելի բարձր է, բայց, ըստ էության,  սուպերմարկետում բաշխման արժեքն ավելի ցածր է: Բացի այդ բոլոր օբյեկտները մեծածախ միսը գնում են նույն գնով…Հայաստանում հնարավոր չէ ամանօրյա սեղանը պատկերացնել առանց խաղողի տերևով ավանդական տոլմայի: Հիմնական բաղադրամասաերը երեք տարվա ընթացքում թանկացել են՝ բրինձը՝ 20.5 տոկոսով, տավարի միսը՝ 19.9 տոկոսով:


Սակայն հարկավոր են նաև համեմունքներ ու կանաչի: Կանաչու փունջն այս տարի թանկացել է 1.6 անգամ, իսկ սև պղպեղը՝ ավելի քան 1.4 անգամ:Ապահով ընտանիքների համար հիմնական ուտեստ հանդիսացող խոզի բուդի գինը նախատոնակնա օրերին անհավանականորեն բարձրանում է: Առանձին այս հատվածը վիճակագրության կողմից չի ներկայացվում, սակայն ընդհանուր առմամբ խոզի բուդը երեք տարվա ընթացքում թանկացել է 27.7 անգամ: Նույնը բաստուրմայի դեպքում, որի գինը բարձրացել է 1.7 անգամ: Բնակչության ոչ ապահով շերտ բավարարվում է հավի բուդով, որը երեք տրվա ընթացքում 1.5 անգամ է թանկացել:


Շատերն են հիշում Սևանի սիգը, որի հատը ժամանակին մայրաքաղաքի շուկաներում վաճառվում էր 100 կամ ավելի քիչ դրամով:Սիգի այլընտրանքը իշխան ձուկն է, որի մեկ կիլոգրամը նոյեմբերին արժեր 2100 դրամ, իսկ թառափը՝ 3000 դրամ: Ենթադրվում է, որ նախատոնական օրերին ինչպես ձկան, այնպես էլ մեծ պահանջարկ ունեցող մյուս մթերքների գներն աստիճանաբար բարձրանալու են:Սական ծախսերը միայն սննդամթերքով չեն սահմանափակվում: Չէ որ ուտեստների պատրաստման համար էներգիա է հարկավոր: Ոմանք վառելափայտ են գնում, իսկ նրանք, ովքեր էլեկտրաէներգիա են օգտագործում, 1.3 անգամ ավելի շատ են վճարում դրա դիմաց: Գազը նույնպես այդ ընթացքում թանկացել է 18.2 տոկոսով: Այսպիսին են մեր տնտեսության արդյունքները վերջին երեք տարվա ընթացքում…

Նույն շարքից