Տնտեսություն 

Արդյոք Ղարաբաղը «կանդամակցի՞» Մաքսային միությանը. «EurasiaNet»

analitik.am

Հայաստանը կատարեց իր ընտրությունը Եվրոպական Միության և Եվրասիական Միության միջև, բայց արդյոք դա կհանգեցնի՞ նրա դե ֆակտո համալրմանը Լեռնային Ղարաբաղի տարածքով՝ նրա հետ միասին նաև Ռուսաստանի հետ առևտրի ոլորտում: Որոշ վերլուծաբաններ համարում են, որ, ի վերջո, Ղարաբաղը անուղղակիորեն կօգտվի «ավետյաց երկիր» Կրեմլի տնտեսական առավելություններից: Ադրբեջանը, որը մտադիր է տարածքը հետ վերցնել, խոչընդոտում է, որպեսզի գերազանցապես էթնիկ հայերով բնակեցված տարածքը կապ հաստատի արտաքին աշխարհի հետ:


Նշանակում է, ըստ էության, Հայաստանը հանդիսանում է Ղարաբաղի միակ բարեկամն ու առևտրային գործընկերը: Իր հերթին Ռուսաստանը կիսաբոյկոտված Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է, ուստի որոշ հայերի կարծիքով, սպասվում է, որ Ղարաբաղն ինքնաբերաբար Մոսկվայի շուրջ տնտեսական գոտու մուտք կստանա: Իհարկե, պաշտոնապես դա չի լինի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միություն: Հայաստանը նույնիսկ դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն:


Բացի այդ, քանի որ միության բոլոր անդամները, այդ թվում նաև Ռուսաստանը, զգուշանում են Ադրբեջանին բարկացնելուց, Եվրասիական միության ձևավորումը չպետք է փոխի Ղարաբաղի դիվանագիտական ստատուս-քվոն:


Սակայն ինչպես հաճախ լինում է Կովկասում, կարևոր նշանակություն ունի այն, ինչ տեղի է ունենում գրածից դուրս: Որոշ վերլուծաբաններ սպասում են, որ Ղարաբաղի արտադրանքը, լինի դա թթի օղի կամ շինանյութ, կարող է միության շրջանակներում առանց մաքսերի վաճառվել որպես հայկական ապրանք:

Նույն շարքից