Տնտեսություն 

Օտարերկրյա ներդրումների խթանման շուրջ տարվող աշխատանքը գրեթե տապալված է

analitik.am

Հունվար – նոյեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը, կազմելով ավելի քան 5,3 մլրդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ավելացել է 5.2 տոկոսով: Ընդ որում արտահանման ծավալի աճի տեմպը գերազանցում էր ներմուծմանը՝ 8.4 տոկոս ընդդեմ 4.2 տոկոսի: Համենայն դեպս, այդպես է հետևում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախնական տվյալներից ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա համար:


Սակայն, եթե որպես հիմք ընդունենք ԱՎԾ-ի կողմից ժամանակին հրապարակված նախնական տվյալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար, ապա պատկերը կտրուկ փոխվում է: Արտահանման աճի տեմպը կրճատվում է մինչև 104,4 տոկոսի,  իսկ ներմուծմանը՝ մինչեւ 104.0 տոկոսի: Այսպիսով, ցուցանիշների միջև տարբերությունը ոչ թե 4.2 տոկոսային կետ է, այլ խորհրդանշական 0,4 տոկոսային կետ:


Նշենք, որ հիմնական «նախնական տվյալները» «Սոցիալ-տնտեսական վիճակը ՀՀ-ում» 2012թ.-ի հունվար-նոյեմբեր ամսվա հավաքածուի մեջ ընդգրկված են որպես վերջնական՝ առանց որեւէ ճշգրտման: Այսինքն, ըստ էության, պաշտոնական տվյալներ են: Օգտագործելով այս հիմքը՝ մեր արտաքին առեւտրի պատկերն հետեւյալ է:


Չնայած աճի տեմպերի առումով արտահանման որոշակի գերազանցությանը՝ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արտաքին առեւտրի դեֆիցիտն աճել է 98.8 մլն դոլարով՝ գերազանցելով 2.6 մլդր դոլարը: Ընդ որում արտահանման տեսակարար կշիռը (25.2 տոկոս) մնացել է նախորդ տարվա մակարդակին: Ստացվում է, որ տարվա ընթացքում դրական զարգացումներ չեն եղել: Հավելենք, որ արտահանման խոստացված դիվերսիֆիկացում այդպես էլ չի եղել:


Պետական հաստատությունը, որի նպատակը պետք է լինի խթանել մեր տնտեսության դրական փոփոխություններին, այդ թվում նաեւ արտաքին առեւտրում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է: «Տնտեսական զարգացման քաղաքականություն» խորագրով ընդարձակ փաստաթղթում առաջադրանքների թվում նշվում է «... բարձրացնել դիվերսիֆիկացման աստիճանը եւ ընդլայնել արտահանման հատվածը»:


Նմանատիպ նախորդ փաստաթղթում հստակորեն նշված էր, որ նախարարությունը նպաստում է արտաքին առեւտրային բացասական մնացորդի նվազեցմանը: Սակայն հետագայում երկար տարիների ձախողման պատճառով այս խոստումը հանվել է: Նախարարության գործունեության ընթացքում արտաքին առեւտրային շրջանառության հետ մեկտեղ հսկայական չափով աճել է բացասական մնցորդը: Օրինակ, 2003թ.-ի հունվար-նոյեմբերին,այն կամզմում էր 0.8 մլրդ դոլարից էլի քիչ:


Վերջին երկու տարիների արդյունքներով գրեթե տապալված է օտարերկրյա ներդրումների խթանման ծրագիրը, այդ թվում նաեւ իրական հատվածում: Վերոհիշյալ փաստաթղթում մյուս անհեթեթությունների  շարքում նշվում է հենց իրական հատվածում կապիտալ ներդրումների կարեւորության մասին: Հասկանալի է, որ ներդրումները կարեւոր են: Ինչպես նաեւ այն, որ նախարարությունը պետք է ամեն կերպ նպաստեր դրան: Սակայն, ինչպես երեւում է, «փոխազդեցությունն» արդյունավետ չի եղել:


Նույն իրավիճակն է մյուս կարգախոսների դեպքում, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա, այն է ՝ նախարարության կայքում: Այնպես որ նոր կառավարությունը պետք է լուծի այն խնդիրները, որոնք ստեղծվել են իրեն նախորդողների կողմից:





www.news.am



Նույն շարքից