Կորոնավիրուս Տնտեսություն 

Nike-ը 17 միլիարդ դոլար է կորցրել կորոնավիրուսի պատճառով

analitik.am

Nike-ը 17 միլիարդ դոլար է կորցրել կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է Forbes-ը:

Բանն այն է, որ ընկերությունը ստիպված է եղել փակել Չինաստանում գործող իր խանութների կեսը, չնայած այն բանին, որ վաճառքի 18 տոկոսը բաժին է հասնում հենց այդ երկրին: Ինչ վերաբերում է այն խանութներին, որոնք բաց են, ապա դրանք աշխատում են կրճատված գրաֆիկով:

Միայն 2019 թվականին չինական շուկան բրենդին բերել է ընդհանուր եկամուտի 40 տոկոսը: Այն նաև համարվում է ամենաարագ աճողը տարածաշրջանում:

Նույն շարքից