Տնտեսություն 

Ինչո՞ւ է ռուբլին արժեզրկվում

analitik.am

Վերջին շրջանում Ռուսաստանում գնաճը զգալիորեն արագացել է, ավելացել է նաև  ինֆլյացիոն սպասումների քանակը: 2014թ-ին ՌԴ-ում ինֆլյացիան կհասնի մոտ  10 տոկոսի: Գնաճի արագացումը կապված է մի կողմից արտաքին առևտրային սահմանափակումների և սննդի շուկայի յուրահատուկ գործոնների հետ (որոնք մինչև տարեվերջ մոտ 2.3 տոկոսի չափով կազդեն ընդհանուր գնաճի վրա), մյուս կողմից՝ ռուբլու արժեզրկման հետ (վերջինիս ազդեցությունը գնաճի վրա կազմում է 2.6 տոկոս): Ռուսաստանի բանկի գնահատականներով այս գործոնների ազդեցությունը կպահպանվի 2015թ-ի առաջին եռամսյակում, ինչն իր հերթին կամրապնդի այն ապրանքների և ծառայությունների գնաճը, որոնք ուղղակի կապ չունեն պատժամիջոցների և ներմուծման հետ:  


 

Վերջին ամիսներին գլոբալ տնտեսության մեջ էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ առաջին հերթին հումքի շուկայում, ինչն էլ թողել է իր ազդեցությունը ռուսական տնտեսության վրա:

 


«Յուրալս» ընկերության նավթի գինը ընկել է ավելի քան 40 տոկոս՝ համեմատած հունիսի վերելքի հետ: Գնանկում են գրանցել նաև այլ ապրանքներ, որոնք արտահանվում են ՌԴ-ից: Նավթի գների դինամիկան ռուբլու արժեզրկման հիմնական պատճառն է:

 

 


Սակայն նավթի գինը միակ գործոնը չէ, որ ազդում է ռուբլու արժեզրկման վրա: Էական ազդեցություն ունեն նաև արտաքին և ներքին ֆինանսական շուկաները, տնտեսական գործակալների սպասումները: Ռուբլու արժեզրկման վրա բավականաչափ ազդեցություն ունեցավ արտաքին շուկաներում  ռուսական բանկերի և կազմակերպությունների գործունեության արգելումը, ինչն արտաքին պարտքի սպասվելիք մարումների հետ կապված անհանգստություն առաջացրեց:

 


Ռուսական Բանկի կանխատեսումը 2015 –ի համար


Ռուսական բանկը կարծում է, որ ստեղծված իրավիճակը ստիպում է այնպիսի քաղաքականություն մշակել և կանխատեսումներ անել, որոնք հնարավորություն կտան  ապահովել ֆինանսական և գնային կայունություն, տնտեսությանն էլ՝  հնարավորինս շուտ ադապտացվել և սկսել զարգանալ նոր պայմաններում:

 

«Մենք սպասում ենք, որ նավթի գները առաջիկա երեք տարիների ընթացքում միջինում բարելի համար 80  դոլարի սահմաններում կլինեն: Ներմուծման նվազումը հնարավորություն կտա զարգացնել ներքին արտադրությունը, նույնը տեղի կունենա նաև ծառայությունների շուկայում: Արտահանման դիվերսիֆիկացիայի համար պայմաններ կստեղծվեն: Մաքուր արտահանման ներդրումը ՀՆԱ-յի մեջ դրական կլինի»,- ասել է Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինան:

 

 

 

Ռուսական Բանկի գնահատմամբ՝ այս պայմաններում տնտեսական աճի տեմպերը մինչև 2015-2016թ.թ. կպահպանվեն զրոյական մակարդակում: 2017-ին, երբ ներմուծման փոխարինման և ոչ հումքային արտահանման գործընթացները կարագանան, սպասվում է ՀՆԱ-յի աճ՝  մինչև 1-1,2 տոկոս: Մոտակա երեք տարում աճի տեմպն ավելացնելու համար անհրաժեշտ է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, առաջին հերթին գործարար միջավայրի իրական բարելավում է պետք, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության բարձրացում:

 


«Բազային սցենարում ընթացիկ հաշվի սալդոն 2015-ին կկազմի  56 միլիարդ դոլար, ինչը փոքր է կապիտալի արտահոսքից, որը գնահատվում է  մինչև 120 միլիարդ դոլար:  

 

 

ՌԴ արտաքին պարտքի մասով վճարումները  առաջիկա տարում կազմելու են 120 միլիարդ դոլար, որից բանկային հատվածին տրվելու է  42 միլիարդ դոլար՝ ներառյալ տոկոսադրույքի վճարումները: Ոչ ֆինանսական հատվածին վճարվելիք պարտքը առաջիկա տարում կազմելու է 77 միլիարդ դոլար՝ ներառյալ տոկոսադրույքները:

 

Ռուսաստանի բանկի հաշվարկներով, վճարային բալանսի ճեղքվածքը փակելու համար արվող գործողություններն առաջիկա տարում կկազմեն մոտ  70 միլիարդ դոլար: Ռուսաստանի բանկը պատրաստվում է արժութային գործողություններ իրականացնել, որոնք ուղղված կլինեն վճարային բալանսի կայունացման պահպանմանը»,- հավելել է Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինան:

 

 


 ՌԲ-ի կարծիքով, միջազգային պահուստները բավարարում են նման ծավալի արժութային գործողություններ անելու համար: Այս պամաններում արժութային լիկվիդացման դիֆիցիտ չի լինի:

 


ՌԲ-ն ծրագրում է իրականացնել վերոնշյալ ՌԵՊՕ գործարքները, իրագործել արժութային կրեդիտներ և իրականացնել  ոչ մշտական ուղղակի գնումներ (արտարժույթի վաճառք, այդ թվում կառավարության պահուստային ֆոնդերի ձևավորման և օգտագործման ժամանակ ) :

 


ՌԲ-ի պնդմամբ, այս սցենարի շրջանակներում ռուբլին էականորեն կամրապնդի իր դիրքերը առաջիկա տարում՝ ինչպես չափից շատ արժեզրկման, այնպես էլ նավթի գների բարձրացման հաշվին:

 

Նույն շարքից