Բիզնես 

Հայաստանը պետք է ընտրի դեպի գիտելիք և տեխնոլոգիա մատակարարող երկրի տանող զարգացման ճանապարհ. ՀՀ վարչապետ

analitik.am

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Երևանում աշխատանքները սկսած տնտեսական իրավունքների համաժողովին, որին ներկա են եղել պետական և հասարակական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ և այլք:  Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շնորհակալություն է  հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին քաղաքակիրթ և համակողմանիորեն կայացած հասարակությունների ձևավորման գործում կարևորագույն դերակատարություն ունեցող տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովի անցկացման կապակցությամբ:



Հովիկ Աբրահամյանը նշել է, որ տնտեսական իրավունքները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ առկա ընկալման շրջանակի անբաժանելի մաս են կազմում: Վարչապետի խոսքով՝ դրանք կարևորագույն երաշխիք են հանդիսանում մարդու, հասարակության և պետության բարեկեցության ապահովման ու զարգացման գործում:



«Մարդկության զարգացման և պետությունների կայացման պատմությունը փաստումէ, որ միջազգային փաստաթղթերում և ազգային սահմանադրություններում մարդուիրավունքների մասին ձևակերպումներից շատ առաջ, մարդիկ, առաջին հերթին,դրսևորում էին իրենց հանձնառությունը սեփականության իրավունքի և արդարությանսկզբունքի նկատմամբ: Այսօր մարդու իրավունքները համապարփակ բնույթի են, ևհասարակությունների զարգացման չափորոշիչները չեն սահմանափակվում միայնսեփականության առկայության մակերեսային գաղափարախոսությամբ: Այն ավելիխորքային է և ընկալվում է որպես մարդու հիմնարար ազատությունների, այդ թվում՝տնտեսական և սոցիալական արդարության երաշխիք»,- ասել է կառավարության ղեկավարը:



Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ մարդակենտրոն զարգացման գաղափարախոսությունն ընդունելով որպես ռազմավարական ուղենիշ` Հայաստանի կառավարությունը գերակայություն է հռչակել քաղաքացի-անհատին և նրա արժանապատիվ կենսակերպի երաշխավորումը: Վարչապետի խոսքով՝ այս մոտեցման փիլիսոփայությունը խարսխված է այն առանցքի շուրջ, որ երկրում պատշաճ ինստիտուտների զարգացումը և բարենպաստ միջավայրի ձևավորումը պետք է ինքնահաստատման և ինքնադրսևորման հնարավորություններ ընձեռեն:



Կառավարության ղեկավարը նշել է, որ արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնման ու դիվերսիֆիկացման ջանքերը, արտահանմանն ուղղված արդյունաբերական զարգացման քաղաքականության ողջ գործիքակազմը, գործարար միջավայրի, տեսչական համակարգի և քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընթացող բարեփոխումների փաթեթն ուղղակիորեն միտված են գործարարի ու քաղաքացու տնտեսական իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմաններ երաշխավորելուն: «Այս համատեքստում է, որ այսօր ավելիլրջորեն պետք է մտորել Հայաստանի զարգացման մոդելի շուրջ` հաշվի առնելով մինչայժմ ունեցած ձեռքբերումները, մեր ժողովրդի բնատուր տաղանդն ու ամրագրել այնթիրախը, որին ձգտելու և հասնելու համար անհրաժեշտ նախապայման է հավաքականմտածողությունն ու փոխհամաձայնությունը: Հասարակությունների տեխնիկականվերափոխումների ներկա դարաշրջանում, երբ գիտելիքն է առաջընթացի երաշխիքը,Հայաստանը պետք է և կարող է ընտրել զարգացման այնպիսի ճանապարհ, որը մեզկտեղափոխի առավելապես ռեսուրսատար արդյունք ստեղծողից դեպի գլոբալարժեշղթայում գիտելիք և տեխնոլոգիա մատակարարող երկրի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ հենց այս մոտեցումն է մեզ ուղղորդելու դեպի կայուն զարգացում, հնարավորությունների և տնտեսական իրավունքների լիարժեք իրացում:

Նույն շարքից