Բիզնես 

Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային հասարակության զարգացման ուղղությամբ

analitik.am

Երևանում այսօր աշխատանքներն է սկսել «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» համաժողովը, որով ազդարարվել է «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտը: Այն կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ ջանքերով:  Միջոցառման մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ընթերցել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը. 

«Հարգելի՛ գործընկերներ,

Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ«Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի ավարտնազդարարող համաժողովի բոլոր մասնակիցներին: Այս համաժողովը մենք դիտում ենք որպեսպատեհ հնարավորություն՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը ոլորտում կատարվածփոփոխությունների մասին և մատնանշելու այն նոր խնդիրները, որոնք ի հայտ եկանէլեկտրոնային հասարակության զարգացման ճանապարհին:

Վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս նախագիծըՀայաստանում էլեկտրոնային կառավարման զարգացման անբաժան մաս է կազմել, ինչի շնորհիվէլեկտրոնային կառավարման համակարգի զարգացումը Հայաստանում թևակոխել է որակապեսնոր փուլ: 

2010թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնեց էլեկտրոնայինկառավարման համակարգի ներդրման ծրագիր՝ համաձայն միջազգային լավագույնչափորոշիչների։ Ծրագրի նպատակն էր ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ նվազագույնիկհասնի քաղաքացի-պետական պաշտոնյա շփումը, ինչի արդյունքում կնվազեն կոռուպցիոնռիսկերը, կապահովվի մատուցվող ծառայությունների բարձր որակ և հասանելիություն։

Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից,իսկ ընտանիքների հասանելիության աստիճանը համացանցին էլ ավելի բարձր է՝ 82 տոկոս: Սաարդեն համեմատական ցուցանիշ է Եվրոպական միության երկրների կտրվածքով ևտարածաշրջանում բարձր ցուցանիշներից մեկն է: Գոհունակությամբ եմ նշում, որ համացանցիհասանելիությունը գրեթե նույնն է Հայաստանի ողջ տարածքում. մարզերի բնակիչներըմայրաքաղաքի բնակիչների հետ հավասարապես օգտվում են համացանցից: 

2014թ. ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարության պատրաստվածության ինդեքսով Հայաստաննզբաղեցրել է 61-րդ տեղը, ինչն զգալի առաջընթաց է նախորդ ցուցանիշի համեմատ՝ 2012թ.՝ 94-րդտեղ:

Հարգելի՛ ներկաներ,

Մեկ այլ նշանակալից բարեփոխում ենք համարում քաղաքացիական կացության ակտերիգրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Դա նաև կարևոր քայլ է էլեկտրոնայիննույնականացման համակարգի բարելավման գործում: Էլեկտրոնային նույնականացմանամբողջական համակարգի ներդրմանը զուգահեռ պետք է ապահովվի նաև անձնական տվյալներիպաշտպանությունը և դրանց անվտանգությունը: Այս առումով կարևորում ենք ծրագրումներգրավված փորձագետների դերը համապատասխան օրենսդրական փոփոխություններիմշակման գործում:

Իրականացվող հիմնարար բարեփոխումներին զուգահեռ «Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրնզգալիորեն ընդլայնել է հասարակական սպասարկման հատվածը: Առանձնապես կարևորում ենքոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների էլեկտրոնային համակարգի ստեղծումը:Մշակված համացանցային լուծումների շնորհիվ, օրինակ, հնարավոր է դարձել առցանցտեղեկանալ վարորդների կողմից խախտումների արդյունքում առաջացած տուգանքներիվերաբերյալ տեղեկատվությանը և վճարումների կատարմանը համացանցի միջոցով: 

Այս դրական միտումների հետ մեկտեղ պետք է նշեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ևէլեկտրոնային կառավարման պատկառելի ներուժը դեռ ամբողջությամբ իրացված չէ, քանի որէլեկտրոնային ծառայություններից օգտվողների թիվը դեռևս փոքր է: Այս առումով մենք դեռանելիքներ ունենք:

Հարգելի՛ մասնակիցներ,

«Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը՝Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության հաջողված նախաձեռնություններիցէ: Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային հասարակությանզարգացման ուղղությամբ, և այս գործում մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության և այլդոնորների աջակցությունը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորկազմակերպություններին, ընկերություններին և փորձագետներին՝ այս ծրագրի իրականացմանուղղությամբ ներդրված ջանքերի և նշանակալի արդյունքների հասնելու համար»: 

Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հանդես է եկել «Էլեկտրոնային պատրաստություն-2014» զեկույցով, որում ներկայացրել է Հայաստանում տեղեկատվական հասարակության զարգացման ներկայիս մակարդակը, էլեկտրոնային ծառայությունների արդի զարգացումները մեր երկրում, ինչպես նաև ապագա ձեռնարկվող քայլերը: Համաժողովին մասնակցող եվրոպացի փորձագետներն էլ իրենց զեկույցներում անդրադարձել են Եվրոպայում էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ժողովրդավարության զարգացումներին: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է նաև «e-citizen.am» էլեկտրոնային պորտալը:

«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. (տևողությունը` 24 ամիս): Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, արժեքը 1.4 մլն եվրո է:

Նույն շարքից