Հիշում եմ և պահանջում 

SFGate. Հայոց ցեղասպանության ազդեցությունը արվեստի միջազգային փառատոնին

analitik.am

Լեհական «Զառ» թատրոնը բեմադրվում է հնչեղ և թախծալի հին հայկական երգեցողությունը՝ միաձուլված ֆիզիկական ներկայացումներին, գրում է SFGate պարբերականը:

 


«Արմինե, քույր» ներկայացումն անմիջականորեն կապված է Հայոց ցեղասպանությանը, այն նաև անդրադառնում է Մերձավոր Արևելքում հակամարտությունների ժառանգությանը: Ներկայացման մեջ ներառված են այն սարսափները, որոնք պահպանվում կամ թաղված են մեր մշակութային հիշողության մեջ:

 


««Զառ»-ը Լեհաստանի Գրոտովսկի ինստիտուտի թատերախումբն է, որն ակտիվորեն աշխատում է հնագույն երգեցողության ոլորտում՝ ուսումնասիրելով այն և մշակված շարժումների օգնությամբ ավելի շատ իմաստ հաղորդելով ամենին: Չկա որևէ տեքստ», – գրել է The San Francisco Chronicle-ի թատերաքննադատ Ռոբերտ Հարվիթը:



«Փարիզի հայկական եկեղեցու մեներգիչ Արամ Քերովփյանի գլխավորությամբ ներկայացված հայկական երգերը խորապես ազդել են հատկապես կողքիս նստած և այդ երգերն անգիր իմացող հայ կանանց:

 


Երգացանկն ընդլայնվել էր որոշ քրդերեն և պարսկերեն երգերով: Որոշ տարրեր կարող էին մեկնաբանվել ավելի լայնորեն, քան նախատեսել էին կազմակերպիչները: Օրինակ, երկար շարքով կանգնած բազում սյուները, որոնց երկու կողմերում նստած էր հանդիսատեսը, ստիպեցին ինձ մտածել դասական տաճարների մասին և ոչ թե այն հայկական եկեղեցու, որը նրանք մտադիր էին հիշեցնել:

 


Արտակարգ Դիթե Բերքլին և Սիմոնա Սալան լցնում էին «Զառ»-ի բեմը յուրօրինակ մարմիններով, ավազով, վտանգի ենթարկված երեխաներով և, իհարկե, նուռով»,- գրել է քննադատը:


Նույն շարքից