Տնտեսություն 

Վահան Քերոբյանը քննարկել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը

analitik.am
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկը Հայաստանի և Բելառուսի առևտրատնտեսական հարցերին առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վահան Քերոբյանը։
«Հանդիպման ընթացքում ողջունել ենք ընթացիկ տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալի կրկնակի ավելացումը»,– գրել է նա։
Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունում Քերոբյանը քննարկել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը։ Իսկ գյուղատնտեսության նախարար Իգոր Բրիլոյի հետ քննարկվել է գյուղոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Նախարարը այցի շրջանակում ծանոթացել է բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների գործունեությանը։
Նշենք, որ Վահան Քերոբյանը Բելառուս է մեկնել երկօրյա այցով։

Նույն շարքից