Ռազմական 

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ

analitik.am

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկագիր է հրապարակել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի՝ մայիսի 1-ի դրությամբ գործունեության վերաբերյալ:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանքցում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ստեփանակերտ է առաքվել 156 տոննա մարդասիրական բեռ, որից 23 տոննան՝ «Մենք մաիսնական ենք» բազմազգ հիմնադրամից», - ասվում է տեղեկագրում:

Նույն շարքից