Ռազմական 

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց

analitik.am

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց:

ԱԺ համապատասխան նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են և հրավիրվում են գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։

Քոչարյանը նաև վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումը կլինի։

Նույն շարքից