Ռազմական 

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 4-ի վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ զորամասերում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքում, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։

Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ:

Պաշտպանության նախարարը զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում շրջելով՝ հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին:

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին:

Նույն շարքից