Գիտություն 

Վերխնեմ լճի վիճակը կրիզիսային է. ՆԱՍԱ

analitik.am

Չնայած նրան, անոմալ ցուրտ ձմեռը, որը բավականին տհաճություններ պատճառեց Հարավային Ամերիկայի հարավ-արևմտյան հատվածի բնակիչներին, արդեն վաղուց անցել է, գարունը չի շտապում հալեցնել Խոշոր լճերի սառույցը: Ինչպես փաստում են Կանադայի շրջակա միջավայրի պաշտպանության գծով կառավարչական ծառայության տվյալները, ընթացիկ շաբաթ լճերը 34%-ով ծածկված են սառույցով, իսկ տարվա այս ժամանակահատվածի համար նորմալ է համարվում 2%-ից ոչ ավելը: Հիշեցնենք, որ ձմռան կեսին լճերի մակերեսի 93% -ն էր ծածկված սառույցով: Այդպիսի իրավիճակ այս շրջանում չէր եղել 1970-ականների վերջերից, երբ սկսեցին հստակ եղանակային ուսումնասիրություններ կատարվել՝ փոխանցում է CBS-ը:


ՆԱՍԱ-յի արբանյակներից մեկի արված նկարներում պարզ երևում է, որ ներկայումս ամենաբարդ վիճակում է Վերխնեմ լիճը:



Ապրիլ ամսվա դրությամբ վերջինիս մակերեսի 63,5%-ը ծածկված է սառույցով: Միջինում լիճը ծածկող սառույցի հաստությունը կազմել է 22,6 սմ, իսկ առանձին հատվածներում՝ երկու անգամ ավելի բարակ է եղել սառույցի շերտը: Ներկայիս վիճակը զարմացնող է նաև այն պատճառով, որ վերջին 30–40 տարիների ընթացքում Խոշոր լճերի ջերմաստիճանն անընդհատ աճում է, իսկ սառցե ծածկույթի մակերեսն ամեն ձմեռ պակասում էր:


Այս դաժան ձմռան հետևանքներն իրենց վրա զգացին նաև մարդիկ, կենդանիները և նաև տնտեսությունը: «Բիոլոգները տեղեկացնում են Նիագարա գետի մերձակայքում՝ Նյու Յորքի հարավային հատվածում, թռչունների զանգվածային ոչնչացման մասին: Նրանք հաստատեցին, որ թռչունները մահացել են սովից, քանի որ սառույցը փակել է իրենց սննդի հիմնական աղբյուրի ճանապարհը»,- գրում է Associated press- ը: Սառույցների հալման հետաձգումը բավականին դժվարեցնելու է ձկների մի շարք տեսակների բազմացման ընթացքը, սակայն սիգի համար այն օգտակար է՝ սառցե ծածկույթը հավելյալ պաշտպանում է նրանց փոթորիկներից:

Նույն շարքից