Հիշում եմ և պահանջում 

Ավագ Հինգշաբթի

analitik.am

Վեջին ընթրիք՝ Ս. Հաղորդության խորհուրդի հաստատում՝ Ոտնլվա և Խավարում:

 

Հիսուսը վերջին ընթրիքի ըթացքում վերցրեց հացը, օրհնեց, գոհացավ և բաժանեց իր Աշակերտներին, ասելով՝ առե՛ք, կերեք, այս է իմ մարմինը: Հետո վերցրեց գինին և օրհնեց գոհացավ և դարձյալ տվեց իր աշակերտներին, ասելով ՝ առե՛ք, խմեցեք այս է իմ արյունը: Պատվիրեց նաև, որ այնուհետև իր հիշատակի համար, նույնը իրենք ևս կատարեն:

 

Ոտնլվա: Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողությունը, հետևաբար Քրիստոսի իր աշակերտների ոտքերը լվանալու արարողություն:

   



Հնում, մանավանդ արևելքում, հարգանքի արտահայտություն և մեծարանքի նշան էր հյուրերի և մեծերի ոտք լվանալը: Հիսուսը իր աշակերտների սիրո և խոնարհության գործնական օրինակ տալու համար լվաց նրանց ոտքերը:

   Ոտնլվայի արարողությունը հորինել է Ս. Եփրեմ Խուրին և 12-րդ դարում, որը հայոց Գրիգոր Վկայասեր կաթողիկոսը թարգմանել է հայերեն:

Եպիսկոպոսը լրիվ զգեստավորված, իր շուրջն ունենալով 12 հոգի, նստոում է խորանի վրա: Սպիտակ սավանով ծածկում է հատակը, խորանի վրա դրվում են ջուր և յուղ, որպեսզի օրհնվեն: Հիսուսը աշակերտների ոտքերը միայն ջրով լվաց, իսկ Ոտնլվայի արարողության ընթացքին յուղի գործունեությունը խորհրդանշում է պոռնիկ կնոջ Հիսուսի ոտքերին թափված յուղը:

Խորանի վարագույրը բացվում է և սկսվում է արարողությոունը, որի ընթացքին նախ կարդվում է աղոթքը, ուր հիշվում էՔրիստոսի մարդեղության խորհուրդը, նրա փրկարար գործը և խնդրվում է, որ մաքրի նաև մարդկանց հոգիները: Այնուհետև ջուրը կաթեցվում է խաչանման ձևով, կոնքի մեջ. Կարդվում են Ս. Գրային հատվածները: Ավետարանի ընթերցումից հետո երգվում են օրվա հատուկ շարականները: Դրանից հետո խաչով և Ավետարանով օրհնում են ջուրն ու յուղը,

 

«Օրհնեայ և սրբեայի յուղս և ջուրս»: Իսկ «պահպանիչ» -ից հետո եպիսկոպոսը հանում է պատարագի զգեստը, կապում է զենջակ, ծունկի է գալիս, լվանում է ոտները և մի փոքր յուղով օծում:

Լվացման արարողությունից հետո կարդացվում է Ավետարան, ուր   հիշատակվում  է  Քրիստոսի  ձեռքով կատարված լվացումը,և այսպիսով վերջանում է արարողությունը:

 Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղը «Տուն տանելու համար»: Հնավանդ սովորոության համաձայն՝ հավատացյալներն օրհնված յուղը տանում էին տուն, բոլոր տնեցիների, մանավանդ հիվանդների ճակատին, աչքին, ականջին քսելու համար:

 

 

            Խավարում: Եկեղեցական օրացույցի համաձայն Ուրբաթ օրը «Յիշատակ է չարչարանաց ու խաչելության Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»: Նկատի ունենալով, որ եկեղեցական օրենքով հաջորդ օրը սկսվում է Երեկոյան ժամերգությունից հետո, հետևաբար՝ ուրբաթ օրվա հիշատկը կատարվում է Հինգշաբթի երեկոյան. Ժամը 7-ին կամ 8-ին: Այս արարչությունը նվիրված է Քրիստոսի մատնության  և չարչարանքին և առավելաբար ծանոթ է Խավարում անունով:


 Արարողությունն սկսվում է գիշերը. խորանի վրա հավասար չափով 12 մոմեր են վառվում ու մի հատ էլ մեծ մոմ դրվում նրանց միջև: Արարության ընթքցքին կարդացվում են յոթը ավետարանները, որոնք բովանդակում են Հիսուսի Գեթսեմանի պարտեզում աղոթելը, Հուդայի գալը, մատնելը Հիսուսին ամբոխի ձեռքը հանձնելը, Աննայի և առաջ տարվելը, ծեծվելը, ապտակվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը:

 

Յուրաքանչյուր անգամ որ Ավետարանը կարդվում է, հանգցնում են յուրաքանրյուր կողմից մեկ-մեկ մոմ, վերջում մնում է միայն մեջտեղինը. «Տէր յերկնից» շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը և ասվում է «Փառք ի բարձունս»-ը:

 

 «Ծագեա»-ի ժամանակ դարձյալ վառվում են լույսերը և դուրս են բերում նաև մեջտեղի մոմը:

 Արարողոության ընթացքին սեղանն ամբողջությամբ ծածկված է լինում սևով:

 Կանոնական աղոթքներով և շարականներով շարունակվում է արարողությունը և վերջում երգվում է «Խաչի քո Քրիստոս» և կատարվոում է խնկարություն:

Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը և փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, որ մնացել է մենակ և անօգնական:

 

Նույն շարքից