Հիշում եմ և պահանջում 

Խաղողօրհնեք տոնի դրսևորումները ավանդական կենցաղում մաս 2-րդ

analitik.am

 

 

     Շատ վայրերում մարդիկ օրերով պատրաստվում էին օգոստոսյան ուխտագնացությանը, իսկ բուն տոնի օրը վեր է ածվում ուրախ, անվերջանալի զվարճահանդեսի: Մտերիմների, ծանոթների, ազգականների խմբերը, նախապես ընտրելով իրենց տոնական ուխտավայրը: Շատ անգամ այդպիսի խմբերով էլ ճանապարհ էին ընկնում, ամբողջ գիշեր գնալու պայմանով, որպեսզի արևածագը դիմավորեն նշանակված վայրում: Այս ընթացքում երիտասարդները մտերմանում էին, կատակն ու երգը ուղեկցում էին ճանապարհորդներին:

     Արցախի հայերը գնում էին ուխտանգանցության պատմական Ուտիք նահանգի Գարդման գավառում, զոհաբերություններ անում, զբոսախնջույքներ կազմակերպում, միմյանց հյուրասիրում, ամբողջ օրը, երբեմն նաև գիշերը մնում ուխտավայրում:

 

 

     Մեղրեցիները` Մեծ թաղի Ս. Աստվածածին եկեղեցում, օրհնել էին տալիս խաղողը և այնուհետև տոնախմբություն կազմակերպում բազարի չինարների բակում: Խնջույքներն ուղեկցվում էին երգերով ու պարերով, սազանդարների ելույթներով, որից հետո գնում էին ամառանոց` Լիշկվազ և այնտեղ շարունակում ուրախ հանդիսությունները: Ով ամենից շուտ էր հասնում Լիշկվազ, նրան «աղվես» էին անվանում, իսկ ամենաուշ ժամանողին` «նազ հավաքող» կամ «հեգին»:

 

     Շատ այլ գյուղերում այս տոնը կոչվում էր նաև «Խաղողը Զադագ» /Խաղողի Զատիկ/: Շաբաթ օրվանից ամեն մարդ մի կոչով ընտիր խաղող պիտի տաներ եկեղեցի: Մինչ այդ, բացի երեխաներից, ոչ ոք իրավունք չուներ խաղող ուտել /դեռ թթու էր լինում և անհաս/:

     Քեսապում շաբաթ օրը բոլոր թոնիրները վառվում էին, և կանայք ձեթով բոկեղ էին թխում: Բոկեղի հատը դառնում էր տոնի ուղեկիցը: Կիրակի առավոտյան տղամարդիկ խաղող, կանայք բոկեղ էին տանում եկեղեցի: Նույն  Քեսապում կիրակի անպայման սմբուկով ու սիսեռով ճաշ էին եփում: Այս սմբուկը սովորաբար տարվա առաջին բերքն էր լինում: Այնքան տարածված էր այս ճաշատեսակը, որ հարևան թուրքերը Աստվածածնի տոնը «պատընճան պայրամ» /սմբուկի տոն/ էին կոչում:

 

     Տոնի հաջորդ երկուշաբթին մեռելոց է: Մարդիկ գնում են գերեզմաններ. ծխեցնում են խունկ, մոմ վառում և քահանային օրհնել տալիս մերձավոր հանգունցյալների շիրմը: Յուրաքանչյուր տնից ծիսական կերակուրներ և մասնավորապես խաղող էին տանում գրեզմանատուն կամ եկեղեցի, որ միասին ճաշակում էին` միաժամանակ բաժին հանելով նախ աղքատներին: Վերջում կատարվում էր հոգեհանգիստ` «համայն ննջելոց համար»:

 


Նազարյան Արաքս

Նույն շարքից