Գյուղատնտեսություն 

2016-ին կարտադրվի կլոնավորված սնունդ

analitik.am

Վերջին տարիներին կլոնավորման թեման դարձել է հակասական կարծիքների բախման պատճառ։ Չնայած այդ ամենին՝  մասնագետները չեն դադարում իրենց ուսումնասիրությունները և Չինաստանն արդեն գենետիկ նախագծման տեխնիկաներ են օգտագործում: Վերջիններիս մոտ կլոնավորման  գործարանն ամենախոշորն է լինելու  ամբողջ աշխարհում։  Այն  գործարկման կհանձնվի 2016թ.-ի կեսին: Այստեղ հիմնականում կլոնավորվելու են ձիեր, եղջերավոր  անասուններ ու շներ: Սա չինական կառավարության կողմից ֆինանսավորվող նախագիծ է Տիանջինում։ Այս  նախագծի հիմնական նպատակը սննդի արտադրման նպատակով եղջերավոր անասունների էմբրիոնների արտադրումն: Գործարանի ծախսը կկազմի մոտավորապես 500 միլիոն դոլար։ Այդ ճանապարհով ստացված կլոնները կարող են բնական ճանապարհով լույս աշխարհ գալ, ինչպես, օրինակ, երկվորյակների դեպքում, կամ կարող են ստեղծվել գիտնականների կողմից լաբորատորիայում: Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հավաստմամբ կլոնավորման ժամանակակից տեխնոլոգիաների բնության կրկնօրինակումը բանավեճի կենտրոնական թեմա է, սակայն սննդի չինական ոչ բավարար չափի ապահովման  պատճառով նրանք ստիպված են այս միջոցով ապահովել համապատասխան քանակություն: Բացի սննդի պաշարներն ապահովելուց, գործարանը կենդանիներ կկլոնավորի նաև այլ նպատակներով. տնային կենդանիներ, մրցավազքի ձիեր, ոստիկանական շներ և այլն: Այս ամենի մեջ ոգևորողն այն է, որ  մասնագետները կարող են ստեղծել  ոչնչացման եզրին գտնվող կենդանիներ։

Նույն շարքից