Գլխավոր Գյուղատնտեսություն Հայաստան Քաղաքականություն 

Լենա Նազարյանը պետք է պաշտոնանկ արվի

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ Հայաստանում տեղի ունեցած, իր խոսքերով, հեղափոխությունը տեղի է ունեցել նաև համացանցի օգնությամբ: Համացանցի մասնիկ է կազմում նաև Ֆեյսբուք սոցցանցը, որն օգնություն ցուցաբերելուց բացի, ունի նաև այլ հատկություն՝ մարդկանց նախկինում արած քայլերը հիշեցնելու գործառույթ:

Ներկայացնում ենք ներկա իշխանությունների վերնախավի պաշտոնյաներից մեկին, ով պետք է ոչ միայն պաշտոնանկ արվի, այլ նաև պատասխանի կոնկրետ հարցերի: Խոսքը վերաբերում է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին:

Ներկայացված լուսանկարում, պարզ երևում է, որ տարիներ առաջ տիկին Նազարյանը, ով Հայաստանի պետական կառավարման համակարգում բավականին լուրջ պաշտոն է զբաղեցնում, հավանել է մի գրառում, որտեղ բառացի գրված է՝ ոչ պետությանը, ոչ սահմաններին: 

Այն հարցին, թե որքանով է սա վտանգավոր ՀՀ ազգային անվտանգության համար, թերևս պետք է գնահատական տան պատկան մարմինները:

Նույն շարքից