Վերլուծական 

Ո՞վ կդառնա Mundial 2014-ի հաղթողը

analitik.am

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հատել է «հասարակածը» և դուրս եկել վերջնագիծ: Մրցասպարեզում մնացել են ութ հավաքականներ, որոնք ներկայացնում են հարավամերիկյան և եվրոպական երկրները, ինչպես նաև առաջնության հայտնություն դարձած Կոստա-Ռիկան:


Մինչ Աշխարհի առաջնությունը ֆուտբոլային մասնագետներն ու փորձագետները մրցաշարի ֆավորիտ թիմեր էին համարում Բրազիլիայի, Արգենտինայի և Գերմանիայի հավաքականներին, ինչպես նաև հաշվից դուրս չէին գցում փայլուն խաղ ցուցադրող Կոլումբիային և թաքնված ֆավորիտ հանդիսացող Բելգիային: Ինչպես հաճախ է լինում, մասնագետները չսխալվեցին և վերը նշված բոլոր թիմերը  բարեհաջող դուրս եկան քառորդ եզրափակիչ:


Ընդհանրապես Աշխարհի բոլոր առաջնություններում հաղթանակել  են եվրոպական և հարավամերիկյան թիմերը՝ 10 անգամ եվրոպացիները, 9 անգամ հարավամերիկացիները ու այս առաջնությունում էլ կպահպանվի ձևավորված ավանդույթը: Սակայն, որ հավաքականը կդառնա աշխարհի չեմպիոն, սա այն հարցն է, որ հետաքրքրում է բազմամիլիոն ֆուտբոլասերներին:


Որպեսզի պարզենք Աշխարհի առաջնության հնարավոր հաղթողին  հարկ է անդրադառնալ պատմությանն ու վիճակագրությանը: Իսկ վիճակագրական բոլոր տվյալներները խոսում են ի վնաս եվրոպացիները: Հին մայրցամաքից դուրս անցկացվող Աշխարհի առաջնություններում եվրոպական թիմերը հաջողություն չեն ունեցել, բացառություն է կազմում Հարավային Աֆրիկայում անցկացված վերջին մրցաշարը, որի ժամերը համընկնում են եվրոպական ժամագոտիներին և որտեղ հաղթող դարձավ իր պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայի հավաքականը:


 

Աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում երբեք միևնույն մայրցամաքի հավաքականներն իրար հաջորդող առաջնություններում երկու անգամից ավել չեն տիրացել ոսկեզօծ գավաթին: Միայն երեք անգամ է հաջողվել նույն մայրցամաքի թիմերին անընդմեջ երկու անգամից դառնալ չեմպիոններ (Իտալիա 1934-1938թ.թ., Բրազիլիա 1958-1962թ.թ.) մնացած բոլոր դեպքերում հաջորդաբար չեմպիոններ են դարձել հարավամերիկացի և եվրոպացի ֆուտբոլիստներ:


Երրորդ նմանատիպ դեպքը գրանցվել է նախորդ երկու առաջնություններում, որտեղ հաղթանակեցին Իտալիայի և Իսպանիայի հավաքականները և, ըստ վիճակագրության, այս տարվա հաղթող պետք է դառնա հարավամերիկյան հավաքական:

 

Հետաքրքիր է, որ Ձիու տարում անցկացվող առաջնություններում հաջորդաբար հաղթանակ են տոնել Արգենտինայի (1978թ.) , Գերմանիայի (1990թ.) և Բրազալիայի (2002թ.) թիմերը , մինչ այդ չեմպիոններ էին դարձել Անգլիայի (1966թ.) և Ուրուգվայի (1950թ.) հավաքականները, որոնք դուրս են մնացել մրցաշարից և վիճակագրական բոլոր կանոնների համաձայն այս առաջնության հաղթող պետք է դառնան վերը նշված երեք թիմերը:


Իհարկե, անկանխատեսելի խաղ է, և առաջնության զարդ կդառնար Կոլումբիա-Հոլանդիա եզրափակիչը, սակայն պատմական տվյալները համառորեն այլ բան են ասում: 1950թ. Բրազիլիայում անցկացված մրցաշարում հաղթանակեցին ոչ թե տան տերերը, այլ նաև հարավային հարևան երկիրը: Ներկայումս ընթացող առաջնությունում հաղթանակի աստվածուհի Նիկան բարեհաճ կլինի ոչ թե Պենրակամպիոններին, այլ Ալբասելեստային, և այս մրցաշարը կհանդիսանա Լիոնել Մեսսիի կարիերայի գագաթնակետը: Ինչ վերաբերում է Բրազիլիային և Նեյմարին, ապա նրանք պետք է սպասեն ևս ութը տարի, քանի որ հաջորդ առաջնությունն անցկացվելու է Եվրոպայում՝ ավելի ստույգ Ռուսաստանում, իսկ այստեղ հավանականությունը մեծ է, որ կհաղթի գերմանական մեքենան:


 

Չնայած բոլոր կանխատեսումների և վիճակագրական տվյալների առկայությանը, ամեն ինչ երկրորդ պլան է մղվում, երբ լսվում է մրցավարի սուլիչի ձայնը ու սկսվում է խաղն իր գեղեցկությամբ և անկանխատեսելիությամբ, որտեղ հնարավոր է տեղի ունենա անգամ անհավանականը: Սա է պատճառը, որ ֆուտբոլը գերում է միլիոնավոր մարդկանց ու հույսերը:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից