Հարցազրույց 

Հայաստանում ապագա կենսաթոշակի չափը կախված է այսօրվա նվազագույն աշխատավարձի չափից

analitik.am

2014թ.-ից Հայաստանի քաղաքացիները պետք է պարտադիր վճարումներ կատարեն մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր: Գործատուները պարտավոր են նրանց վճարել: Եթե չեն վճարում, պետությունը խորհուրդ է տալիս պայքարել: Հավելենք՝ նույնիսկ աշխատանքը կորցնելու գնով… Հայաստանի արհմիությունների համադաշնության փոխնախագահ Բորիս Խառատյանը պատմում է, ինչպես կարելի է պաշտպանել ստաժն ու օրինական աշխատավարձը, և այն մասին, թե ինչու Հայաստանում աշխատանքային շուկան ադեկվատ վարձավճարներ չի տրամադրում:


Ինչպե՞ս կարող են աշխատողները պայքարել «ստվերի» դեմ: Եվ ինչո՞վ կարող են օգնել արհմիությունները:

Միանալ արհմիությանը, թե ոչ, որոշում է աշխատողը: Անկախ դրանից նրա աշխատանքային իրավունքները պետք է պաշտպանվեն: Եվ պետության խնդիրն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ոչ միայն աշխատողը, այլև գործատուն չի ցանկանում աշխատել ստվերում: Առաջին հերթին «ստվերը» կախված է գործատուից. պատկերավոր ասած ստորագրության համար գրիչն իր ձեռքում է: Նրա համար կարելի է մշակել արտոնություններ եկամտահարկի չափով կամ համամասնությամբ, որը կազմվում է ըստ նրա վճարած «սպիտակ» աշխատավարձերի չափի: Իսկ աշխատողի համար սա աշխատավարձի ինդեքսավորում է: Այստեղ արդեն կարելի է հավատալ, որ աշխատողն իսկապես կպահանջի իրեն արձանագրել: Հակառակ դեպքում նա կզրկվի աշխատավարձի ինդեքսավորումից:Հավանաբար, ինդեքսավորումն ավելի լավ կհամոզի: Կենսաթոշակը 30 տարի հետո կլինի, իսկ աշխատավարձն այստեղ ու այժմ…Ճիշտ է: Ինդեքսավորումն անհրաժեշտ է ոչ միայն աշխատողին, այլև գործատուին: Եթե աշխատավարձը չի բավականացնում գներին և ընկնում է հասարակության գնողունակությունը, ապա ապրանքների վաճառքը նույնպես կնվազի: Այնպես որ, այս գործընթացը փոխշահավետ է և արդյունավետ է բազմաթիվ եվրոպական երկրներում: Օրինակ, Ֆրանսիայում, որտեղ գնաճը 2 տոկոս կամ ավելի է, աշխատավարձն ինքնաբերաբար է ինդեքսավորվում: Իսկ մեզ մոտ միայն առանձին ձեռնարկություններում է ինդեքսավորվում՝ համաձայն կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերի: Պետությունը չի պարտավորեցնում:


Արդյո՞ք կարող է արհմիությունը պաշտպանել չարձանագրված աշխատողի իրավունքն ունենալ օրինական աշխատավարձ:

Հիմնավորել նման օգնությունը շատ դժվար է: Բողոքել գործատուի դեմ, իսկ նա կարող է ընդդիմանալ. ինչպես կարող եք ապացուցել, որ այդ մարդն աշխատում է ինձ մոտ: Ապացուցելը շատ դժվար է: Նրա առավելությունն այն է, որ ըստ օրենքի, մենք կարող ենք միայն արհմիության անդամների շահերը ներկայացնել: Իսկ այդպսիք կարող են լինել միայն գրանցված աշխատավարձով աշխատողները, հակառակ դեպքում ինչպես նա վճարի և ինչպես հիմնավորի այդ մուտքերը:Ահա նման անբարեխիղճ գործատուների հաշվետվություններն է պետք ստուգել: Ի վերջո, այդ ստվերային աշխատավարձն այնտեղ է թաքնված, պետք է գտնել այն: Բայց այս խնդիրն արդեն, իհարկե, մերն չէ, այլ պետական մարմինների: Իսկ որքան բարձր է աշխատավարձը, գործատուի համար ավելի դժվար է թաքցնել այն և վերաձևել հաշվետվությունը: Հետևաբար, որքան բարձր է նվազագույն աշխատավարձը, այնքան լավ: Սակայն նվազագույն աշխատավարձի հիմնական դերը սա չէ: Այլ այն, որ այն արտացոլի իրական կենսամակարդակը:


Ու ամրացված լինի՞ նվազագույն սպառողական զամբյուղին:

Իսկ մենք ունե՞նք զամբյուղ: Դրա հաշվարկման պաշտոնական կարգ սահմանված չէ: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է զամբյուղը երկու եղանակով՝ ըստ Առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի, բայց վիճակագրության բաժնում: Իսկ հաշվարկման պաշտոնական կարգ չկա: Չկա աշխատավարձերի ինդեքսավորում, ինչը չի համապատասխանում Հայաստանի աշխատանքային օրենսգրքի 182 - րդ հոդվածին: 2004թ.-ին մենք ընդունեցինք «Նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի» մասին օրենք: Օրենքը բաղկացած է 8 հոդվածից, և նրանցից ոչ մեկը չի գործում: Այդ թվում նաև այն, ըստ որի կառավարությունը պետք է հաստատի զամբյուղի հաշվարկման կարգը: Նման որոշում դեռ չկա: Չի իրականացվում նաև Սահմանադրության նորմը: Դրա 34-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի իրեն և իր ընտանիքին համապատասխան կենսամակարդակի իրավունք:

Իսկ ինչպիսի՞ն է այդ մակարդակը: Այն պետք է սահմանված լինի օրենքով: Դրանից պետք է կախված լինեն աշխատավարձերն և թոշակները: Եվ եթե շուկայական տնտեսությունում ամեն ինչ արժեք ունի, ապա մեր կյանքը նույնպես: Այժմ նվազագույն աշխատավարձի չափը, ինչպես գիտենք, 45 հազար դրամ է: Ինչու 45, այլ ոչ թե 35 կամ 50: Փաստարկներ մենք չենք ստանում: Իսկ եթե մենք իմանանք կյանքի նվազագույն արժեքը, ապա աշխատանքային շուկայում կտեսնենք կրկնակի անգամ ցածր աշխատավարձեր, մենք մեր փաստարկն արդեն կստանանք. ինչպե՞ս է մարդն աշխատում գումարի դիմաց, որը փաստացի չի ծախսում: Իսկ եթե հակառակն է, ապա դա նույնպես ստվերային բնույթ է կրում: Գործատուն պետք է նվազագունը ցույց տա հաշվետվությունում ու քիչ վճարի: Այս ամենի համար պետք է իմանալ, որքանով է նվազագույն աշխատավարձը համապատասխանում կյանքի արժեքին ու երբ պետք է այն ինդեքսավորել: Այժմ հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է 150 000 դրամ, որն ակնհայտ հեռու է իրականից:


Իսկ ի՞նչ կարող է այժմ անել արհմիությունը: Չէ՞ որ մեզ մոտ ինդեքսավորումն ու գրանցումը գործատուի ցանկությամբ են:

Հայաստանում աշխատանքային հարաբերություններում ստվերը բավականին շատ է: Սա ընդհանուր արտահայտություն չէ, այլ հիմնված է Աշխատանքի միջազգային կազմակերպության և Ասիական զարգացման բանկի տվյալների վրա: Առաջին ուսումնասիրությունը կատարվել է մեկ, երկրորդը երկու տարի առաջ: Ուսումնասիրվել են ստվերի բոլոր ձևերը. չգրանցված կամ մասնակիորեն գրանցված աշխատավարձ, քաղաքացիական պայմանագրի ներքո աշխատավարձի քողարկում և այլն: Բոլորը միասին կազմում է աշխատանքի շուկայի ավելի քան 50 տոկոսը: Ինչո՞ւ: Պատճառներից մեկն այն է, թե ինչպես են Հայաստանում ձևավորվում աշխատանքային հարաբերությունները: Մոտ երկու տարի առաջ Baker Tilly Armenia-ն անցկացրեց հարցում գործատուների շրջանում, այդ թվում այն մասին, թե ինչպես են նրանք փնտրում կադրերի: Երկրորդ տեղում, մոտ 35 տոկոս, անձնական հարաբերություններն էին, այսինքն աշխատնք ընկերների առաջարկությամբ: Այնպես որ, եթե աշխատողի մոտ հարցեր են ծագում, ապա նա դիմում է ծանոթ միջնորդին, այլ ոչ թե համապատասխան մարմիններին: Մասամբ սա արտացոլում  է Հայասատնում աշխատաշուկայի բացակայությունը: Աշխատողն ու նրա աշխատանքը չունեն իրական գին: Աշխատավարձերի «չդիպչել» քաղաքականությունը սրում է այս խնդիրը:


Վերջին տարիներին դիմել ե՞ն Համադաշնությանը ստվերային գործունեության վերաբերյալ բողոքներով:

Նման դեպք եղել է. մեզ դիմեց մի քաղաքացի ու հարցրեց. Ինչպես կարող եմ պահանջել, որ գործատուն ինձ գրանցի: Ցավոք, մենք իրավասու չենք պահանջել: Դա կարող է անել Աշխատանիք պետական տեսչությունը: Սակայն այժմ այն Առողջապահության նախարարության պետական տեսչության ապարատի մաս է կազմում: Իսկ դա չի համապատասխանում մեր օրենսդրությանը: Գոյություն ունի օրենք «Աշխատանքի պետական տեսչության մասին»: Հաշվի չառնելով այն՝ կառույցը միավորել են մեկ ուրիշի հետ: Փոխարենը կառավարության օրենքները համապատասխանեցնենք օրենքներին, մենք ուղղում ենք օրենքները: Դժվար թե նման գործողությունները վստահություն ներշնչեն:Մենք կարող ենք բացատրական գործունեություն ծավալել աշխատողների ու գործատուների շրջանում: Ինչ-որ տեղ այն կհաջողվի, ինչ-որ տեղ ոչ: Ցավոք, մեզ մոտ դեռ զարգացած չէ պայմանագրային հարաբերությունների մշակույթը, այդ թվում նաև աշխատանքային: Արհմիությունները դրա մի մասն են կազմում, քանի որ դրանք առաջին հերթին, պաշտպանում են արհիմությունների անդամներին հավաքական իրավունքները:


Սկզբնաղբյուրը` www.news.am

Նույն շարքից