Հարցազրույց 

Հարցազրույց հոգեբանի հետ

analitik.am

Analitik.am-ը Հայաստանում առկա հոգեբանական խնդիրների, ընտանեկան ճգնաժամի և այլ հարցերի շուրջ զրուցեց ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանի հետ: 



-Ի՞նչ է ընտանեկան ճգնաժամը:


- Կան ֆունկցիոնալ ու դիսֆունկցիոնալ ընտանիքներ: Կենդանի օրգանիզմի նման ընտանիքն էլ իր զարգացման փուլերն ունի: Մի փուլից մյուսի անցումը մասամբ կապված է ամուսնու կամ կնոջ հարաբերություններում հակասությունների առաջացման հետ: Այն կարող է բերել ընտանեկան կյանքի ճգնաժամի:

Երիտասարդ ընտանիքների ամուսնալուծության պատճառները տարբեր են՝ կարողեն լինել հոգեբանական, կենցաղային և այլն:

 

-Ո՞ր խնդիրները կարող են հանգեցնել ամուսնալուծության:

 

- Խնդիրներից մեկն այն է, որ երիտասարդ զույգի սպասելիքները  ամուսնությունից հետո երբեմն չեն իրականանում, որն էլ կարող է դառնալ ամուսնալուծության պատճառ:  Մյուս խնդիրը`  ամուսնությունից հետո զույգերի  հայրական ու մայրական ընտանիքների հետ սերտ կապն է, այսինքն՝   ընտանիք կազմելիս զույգերը բերում են իրենց հայրական ընտանիքի հին մոդելները: Ամուսնալուծության պատճառ կարող է լինել նաև ընտանեկան ճգնաժամը, որը հոգեբանընները բաժանում են 3 խմբի՝ ճգնաժամ, որը առաջ է գալիս ամուսնության առաջին տարում, երբ ռոմանտիկ փուլն անցնում է, ամուսինները համատեղ կյանքի ընթացքում ավելի լավ են սկսում ճանաչել իրար: 2-րդ ճգնաժամը առաջ է գալիս ամուսնության    5-7-րդ տարում, երբ դերերը փոխվում են, առաջանում են ընտանեկան որոշ խնդիրներ,որը կարող է հանգեցնել ամուսնալուծության,  և 3-րդ ճգնաժամը ի հայտ է գալիս ամուսնության քսաներեորդ տարում, երբ երեխաները  մեծանում և լքում են ծնողներին, նրանց մոտ սկսվում է նոր շրջան ու դժվար փուլ, որը ոչ բոլոր զույգերն են կարողանում հաղթահարել:

 

-Ովքե՞ր են ավեի հաճախ դիմում հոգեբանական օգնության, տղամարդիկ, թե՞ կանայք:

 

- Հոգեբանական օգնության երկու սեռերի ներկայացուցիչներն էլ միշտ  դիմում են, սակայն ասեմ, որ վերջին տարներին հոգեբանին դիմող  տղամարդկանց թիվը մեծացել է, սակայն չեմ կարող ասել՝ տղամարդիկ են ավելի շատ դիմում, թե՞ կանայք:


-Որո՞նք են Հայաստանում հոգեբանական ամենատարածված խնդիրները:

 

- Չեմ կարող առանձնացել,  քանի որ տարբեր խնդիրներով են դիմում մեզ՝  լինում են խնդիրներ ամուսնական հարաբերություններում, լինում է դեպրեսիա,  բարդույթներ, խանդ և այլն:

 

-Ի՞նչ անել, երբ ընտանիքում կա հոգեբանական խնդիր, բայց անդամները խուսափում են բարձրաձայնելուց և հոգեբանի օգնությանը դիմելուց:

 

-Այսօր կան շատ ընտանիքներ, որոնք իրենց ընտանիքում առկա խնդիրների մասին խոսում են իրենց հարևանների, ընկերների հետ, այսինքն՝ ոչ ճիշտ մարդկանց մոտ են բարձրաձայնում իրենց խնդիրները:  Նրանք պետք է դիմեն հոգեբանի օգնությանը և նրա օգնությամբ լուծում տան խնդրին:

 

-Հայաստանում ընտանեկան բռնությունների հարցով դիմու՞մ են հոգեբանի:

 

- Այո՛, շատ են եղել դեպքեր: Ընտանեկան բռնությունները ոչ միայն ֆիզիկական են լինում, այլև հոգեբանական, տնտեսական և այլն:  Եվ կան ընտանիքներ, որտեղ կինն է ամուսնուն ենթարկում բռնության, օրինակ՝ շատ հաճախ  տնտեական բռնության: Ուղղակի դրանք չեն բարձրաձայնվում:

 

   - Արդյոք հնարավոր է աջակցություն ցուցաբերել ընտանիքներին  սեմինարների, թրեյինինգների միջոցով:

 

Հնարավոր է,  քանի որ այդ սեմինարները հիմնականում  ճանաչողական բնույթի են լինում և բավականին արդյունավետ ազդեցություն են ունենում զույգերի համար:  Շուտով «Անալիտիկ» կենտրոնի աջակցությամբ  թրեյնինգներ և սեմինարներ ենք  կազմակերպվելու, որոնք նախատեսված կլինեն  այն զույգերի համար, ովքեր հայտնվել են ընտանեկան ճգնաժամային իրավիճակներում կամ չեն ուզում հանգել դրանց:

         

 

-Պետությունն ինչքանո՞վ է շահագրգռված հոգեկան առողջության հարցով, պետական ի՞նչ ծրագրեր կան:


- Պետական ծրագրեր չկան, մենք ամեն ինչ անում ենք մեր ուժերով:

Նույն շարքից