Հարցազրույց 

Ճակատագիրը թույլ մարդկանց արդարացումն է. Հոգեբան

analitik.am

Հարցազրույց հոգեբան Աննա Բադալյանի հետ:


-Ի՞նչ է սերը, ինչպես է առաջանում այդ զգացմունքը:


-Նախ ասեմ որ սերը բավականին բարդ հոգեբանական համակարգ է: Մենք չգիտես ինչու սեր ասելով ասոցացնում ենք անմիջապես կին- տղամարդ զգացմունքները:Դա իհարկե կա, բայց այն միայն սեր հոգեբանական զգացմունքի մի մասն է: Սերը դեպի կյանքը, դեպի հարազատները, զավակները, արվեստը: Այսպես դեռ կարելի է շարունակել: Սիրո էությունը ազատ հոգու գոյությունն է, որը ծնում է առողջ նվիրվածություն, ոչ հիվանդագին կախվածություն, հավատարմություն:


-Ո՞րն է առողջ սերը, ինչո՞վ է տարբերվում հիվանդագին սիրուց:


-Երբ չկա կախվածություն, վախ ու տագնապ: Երբ ընդունում ես դիմացինին այնպիսին, ինչպիսին կա, երբ հասկանում ես, որ դա փոխադարձ է ու չկա կեղծիք, հարաբերություններն ազատ են ամեն տեսակի ձևականություններից, երբ ամենուր տիրում է բանականության մթնոլորտը:


-Ի՞նչ դեր է խաղում զուգընկեր ընտրելիս իդեալի կերպարը: Օգնո՞ւմ է ընտրություն կատարելիս, խանգարո՞ւմ, թե՞ ի վերջո հենց իդեալի կերպարն է դառնում ընտրություն:


-Իդեալն առողջ հոգեբանության դեպքում բացառվում է, քանի որ իդեալական կերպարներ չկան ու ավելի լավ է, որ չկան, եթե կա՝ ուրեմն կեղծ է: Լավ կլինի ասել նախընտրած անձի տեսակ, այս դեպքում դեր է խաղում անձի աշխարհընկալումն ու բարեկրթության աստիճանը:


-Ձեր նշած՝ անձի նախընտրած տեսակը դեր խաղո՞ւմ է զգացմունքների առաջացման հարցում, որոշո՞ւմ է՝ ում սիրել, ում՝ ոչ:


Վերը նշվածին զուգահեռ կան նաև ոչ պակաս ֆիզիոլոգիական գործոններ՝ էներգետիկ դաշտի և բույրի ձգողականություն, ինչը բավականին կարևոր է զույգերի փոխհարաբերություններում:


-Կա՞ սեր առաջին հայացքից:


-Կա, եթե անձը բավականին բարձր հուզականություն ունի, դա հատուկ է պատանիներին, ավելի հասուն տարիքում դա կարելի է որակել որպես հմայվածություն, որը կարող է ծնել սեր: «Ճակատագիր» ասվածին հոգեբաններն ինչպե՞ս են վերաբերվում:


-Կարծում եք կա՞ նման բան:


-Ճակատագիրը թույլ մարդկանց արդարացումն է,բայց կա նաև մի չբացատրված երևույթ, երբ հաստատվում է, որ ոչինչ կարծես պատահական չի լինում:


-Ի՞նչ դեր ունի գիտակցականը, ենթագիտակցականն ու անգիտակցականը զգացմունքների առաջացման հարցում:


-Ամենակարևորն այս դեպքում ենթագիտակցական մակարդակն է, այն ամեն ինչի հիմքն է, ավերող ու արարող դեր ունի:


Զանի Հարոյան

Նույն շարքից