Հարցազրույց 

Թատրոնը նրա տարերքն է մանկուց

analitik.am

Դերասան, հեռուստալրագրող, հաղորդավար, հանդիսավար, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Կարեն Քոչարյան

 

 

Կերեն Քոչարյանի մանկության երազանքն այդպես էլ չկատարվեց: Ծաղրածու էր ուզում դառնալ: Մի մարդ կար, որը ներշնչում էր նրան ու որին անվանում է «մանկության երազ»: Նրա նովելների ազդեցությամբ հետագայում ինքն էլ սկսեց գրել:

 

-Դա Լեոնիդ Ենգիբարյանն է: Ես լավ հիշում եմ նրան: Երեխա էի, անձամբ ծանոթ չէի, բայց գրեթե բաց չեմ թողել նրա ոչ մի ելույթ, երբ որ նա Հայաստանում էր գտնվում, նրա այդ թախծոտ աչքերը, նրա թախծոտ ժպիտը, նրա ռեպրիզները, այդ վարպետությունը իմ մեջ նստեց մինչեւ կայանքիս վերջը:
Աչքերը բացել է թատրոնում, որտեղ մայրն էր աշխատում: Գրեթե ոչ մի ներկայացում կամ փորձ բաց չէր թողնում: Ճանաչել ու կրել է մեծ դերասանների ազդեցությունը:

 

-Կարպ Խաչվանքյան, Մելինե Համաջյան, Սվետլաննա Գրիգորյան, որ թվարկեմ շատ-շատ են:

 

Կարեն Քոչարյանը հաճախ երազում իրենց բակն է տեսնում: Իրենց տունն է տեսնում, որի հարթ տանիքին ամռանը խոտ էր աճում:

-Շատ հետաքրքիր բակ էր, ավանդույթներով: Վարպետ Մանուկի՝ կոշկակար վարպետ Մանուկի անկյունն եմ հիշում, որտեղ կոշիկներ էր վերանորոգում… Եվ ընդհանրապես երազումս ես շատ հաճախ վերադառնում եմ մանկություն:

 

Կարեն Քոչարյանի ճակատագրում հիմնավոր ազդեցություն ունեցան մի քանի մարդ՝ հայոց լեզվի ուսուցչուհի տատիկը՝ թատերական խմբակում բեմադրած ներկայացումներով և այն ժամանակ Գեղարվեստաթատերական ինստիտուտի դեկան հորեղբայրը, որը կտրուկ դեմ էր եղբորորդու դերասան դառնալուն:
-Մի մարդ էլ կար, որ շատ վճորոշ դեր խաղաց այս հարցում, դա մեր Եվգենի Եգորովան էր: Նա այդ թատեական վիրուսը մեր մեջ մտցրեց եւ մենք վարակվեցինք այդ վիրուսով անվերադարձ:

 

Թատրոնը Կարեն Քոչարյանի տարերքն էր մանկուց: Նրա համար իսկական ողբերգություն էր, երբ ծնողները մի անգամ դասերը չսովորելու համար պատժեցին՝ արգելելով թատրոն գնալ:

 

-Ներկայացում էլ չէր, ստեղծագործական երեկո էր՝ դերասանուհիներից մեկի:

 

Կարեն Քչարյանի առաջին վաստակած գումարը մեկ ռուբլի 50 կոպեկ է եղել՝ 1973-ին:

 

-Այդ գումաով գնեցի գիրք, լավ հիշում եմ, Տուրգենեւ «Հայրեր և որդիներ»:

 

Կարեն Քոչարյանը երջանիկ է, որ աշխատում է իր դպրոցում, ամեն ինչի հետ կապված հիշողություններ, պատմություններ ունի, ամեն երեխայի ամեն արարքի հետ համեմատում ու վերապրում է իր տարիները:

 

Զանի Հարոյան

Նույն շարքից