Հարցազրույց 

Հայաստանի տնտեսության ողբալի վիճակը սխալ տնտեսական «քաղաքականության» արդյունք է

analitik.am

Վերջին տարիներին ՀՀ-ն հայտնվել է տնտեսական ծանր պայմաններում: Դրա պատճառները բազմաթիվ են և ունեն ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբեկտիվ հիմքեր: Պարզելու համար հասարակության դիրքորոշումը ՀՀ ներկայիս տնտեսական վիճակի վերաբերյալ www.analitik.am կայքը զրուցեց «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ-ի նախագահ Սերոբ Գևորգյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:


1. Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներկայիս տնտեսական վիճակը:


Հայաստանի տնտեսություն այսօր գտնվում է ահավոր ծաներ և ողբալի վիճակում ինչը բնականաբար սխալ տնտեսական «քաղաքականության» արդյունք է:

Երկրի տնտեսական վիճակը գնահատելու համար ուղղակի կարող ենք դիտարկել մի քանի կարևոր հանգամանքներ:

Երկրում աղքատության թիվը կրկնաատկվել կամ եռապատկվել է,  սոցիալապես անապահովների  թիվը մի քանի անգամ ավելացել է,  ժողովրդի ահռելի հատվածը չի կարողանում մինիմալ ծախսերի համար գումար վաստակել, գործազրկությունը հասել է ահռելի չափերի, փոքր ու միջին բիզնեսը գրեթե կործանման եզրին է,  իսկ միջինից բարձր բիզնես ունեցողները այն տանում են ավելի ապահով երկրներ, և այս ամենին գումարենք նախադեպը  չունեցող արտագաղթի ծավալները, ապա  տնտեսական իրավիճակը կարելի է գնահատել պայթունավտանգ և կործանարար:
 

2. Ի՞նչ եք կարծում որքանով է ՀՀ տնտեսական վիճակը կախված հարևան պետություններ հետ ունեցած հարաբերություններից:


Հայաստանի տնտեսական վիճակը կախած է բացառապես Հայաստանի Հանապետությունից, մասնավորապես տնտեսական կառավարման մեխանիզմից:   Հարևան եկրների ազդեցությունը այս կամ այն չափ իհարկե առկա է: Սակայն այդ ամենը  բացառապես կապել դրա  հետ անհեթեթություն կլինի:

Երբ քո երկրում անարդարությունն և կոռուպցիան անհավանական աստիճանի են  հասնում, երբ միլիարդավոր դոլարներ անուղղակի ձևով լցվում են մի քանիսի գրպաները և երբ երկրում պետական գումարները անարդյունավետ են ծախսվում, ապա ասացե'ք խնդրեմ  հարևան ո՞ր երկիրը պիտի դա կանխի: Երբ «ատկատը» պետական մակարդակով  հովանվորվում է՝ հիշենք Նախագահի սեպտեմբերյան հայտնի  գնահատականը կառավարությանը:  Երբ պետական պարտքը մոտենում է թույլատրելի շեմի եզրին, երբ փոքր և միջին բիզնեսը գրեթե ոչնչացվում է և պետական հովանավորչություն ստանում են մոնոպոլիստները, ապա ասացե'ք խնդրեմ ո՞ր հարևանը պիտի մտածի դրա մասին և ո՞ր հարևանը պիտի  խանգարի կամ օգնի  վերոնշյալ խնդիրները լուծելու համար:

Եվ հետո վերցնե’նք խնդրեմ աշխարհում հայտնի բազում օրինաներ: Իսրաելը, ունենալով խնդիր  հարևան բոլոր երկրների հետ, ունի կայուն և ամուր տնտեսություն և մրցելի է շատ ավելի զարգացած երկրների հետ:

Եվ ինչու՞ չէ եկեք խոսենք  հարևան Թուրքիայից: Թուրքիան այսօր խնդիրներ ունի գրեթե բոլոր հարևաների հետ, սակայն աշխհարում ունի 17-րդ հզոր տնտեսությունը:

Այնպես որ  կապել այս ամենը հարևաների հետ դա անհեթեթ կլինի,
դա բացառապես մեր սխալ տնտեսական քաղաքականության արդյունքն է:

 

3.  Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել ժողովրդի տնտեսական դրությունը բարելավելու համար:


Ժողովրդի տնտեսական դրությունը կախված է ոչ թե մեկ կամ մի քանի, այլ բազում գործոններով ինչպիսիք են    աշխատատեղերի ստեղծումը, ազատ մրցակցային տնտեսության ստեղծումը, փոքր և միջին բիզնեսի  զարգացումը և պետական աջակցությունը, մինիմալ աշխատավարձի տրամաբանական բարձրացումը, նվազագույն զամբյուղի ապահովումը, սոցիալական ծրագրերի իրականացումը, սոցիալական շինարարության իրականացումը, պետական աջակցությունը նոր բիզնես ծրագրերի իրականացման համար և այլ բազում ծրագրեր:

Այս ամենի իրականացման համար  առաջնային և ամենակարևորը բնականաբար քաղաքական և տնտեսական մենաշնորների վերացումն ու  կառավարման առկա մեխանիզմի փոփոխությունն է: Մի շարք անհասկանալի բյուրոկրատական գործնթացների զրոյացում են վերջինը, որը շատ կարևոր է տնտեսագիտության մեջ հայտնի է «Գելոդինի Էֆեկտ»  անվանմամբ, այսինքն` փոքր և միջին բիզնեսի համար առկա բյուրոկրատական քաշքշուկների և արգելքների զրոյացում:

Այս ամենի իրականացումը ինչպես նաև որոշակի այլ գործառույթների իրականացումը կարող է բերել տնտեսության վերականգման գործնթացի բայց դեռ ոչ վերականգման:

 

4.  ի՞նչ եք կարծում որքան գումար է հարկավոր ՀՀ-ում բարեկեցիկ կյանքով ապրելու համար:

 

Գիտեք նման դեպքում հարց է առաջանում. Ի՞նչ ենք ուզում հասկանալ բարեկեցիկ կյանք ասելով:
Եթե խոսք միջին խավի մասին է ապա ասեմ, որ մեր երկրում միջին խավ լինելու համար նվազագույնը 3-4 հազար դոլար է հարկաոր, որպեսզի կարողանաս ապրել և բարեկեցությունը վայելել:

 

5. ՀՀ-ում գործազրկության մակարդակը բավականին բարձր է, ինչ եք կարծում ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել գործազուրկների թիվը կրճատելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար:

 

Շատ կարևոր հարց եք տալիս : Գործազրկության մակարդակը կրճատելու համար, ցավոք սրտի,  շատ գործոներ են անհրաժեշտ: Ինչպես վերևում արդեն նշել եմ,  անհրաժեշտ է աշխատատեղերի ստեղծում և նվազագույն զամբյուղը ապահովող աշխատավարձի ձևավորում,  բիզնես միջավայրի ազատականացում, հարկային բեռի թեթևացում, հարկային արտոնությունների տրամադրում փոքր և միջին բիզնեսին, պետական աջակցություն ոչ թե մոնոպոլիստներին այլ հակառակը փոքր և միջին բիզնեսին, «Ատկատների» և նմանատիպ պառազիտ գործոների իսպառ վերացում : Եվ, որ ոչ պակաս կարևոր է օտար ներդնողներին «ինվեստիցիաների»  ներգրավում տնտեսության զարգացման գործում: Սրանք առաջնային համարվող գործոններն են ըստ իս: 


www.analitik.am


Նույն շարքից