Հիշում եմ և պահանջում 

Հայաստանը Հայոց Ցեղասպանության ճանաչումը տանում է Եվրատեսիլ. EurasiaNet

analitik.am

Հայաստանը մտադիր է օգտագործել փոփ երաժշտության, բայց միևնույն ժամանակ քաղաքականության տոնական մրցույթը՝ Եվրատեսիլը, Եվրոպային խնդրելու «չժխտել», որ Օսմանյան Թուրքիայում հազարավոր էթնիկ հայերի կոտորածը ցեղասպանություն է:



Հայերի Եվրատեսիլի «Մի ժխտիր» երգը պաշտոնապես կապված չէ երկրների և հատկապես Թուրքիայի անհամաձայնության հետ՝ կոտորածը ճանաչելու որպես ցեղասպանություն: Սակայն երգի տեսահոլովակում, որը ներկայացվել է մարտի 12-ին, ենթատեքստը բավականին ակնհայտ է:



Կատարողների վեց հոգուց բաղկացած Genealogy խումբը կազմված է հինգ հայազգի երգիչներից Ավստրալիայից, Եթովպիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Ինչպես հաղորդվում է, բոլորն էլ 1915 թվականի կոտորածի վերապրածների սերունդներից են, իսկ վեցերորդ կատարողը Հայաստանից է:



Խումբը, որի մասնակիցները կրում են 20-րդ դարի սկզբի շորեր, երգում են ռետրո-նկարների ետնապատկերին՝ առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանի մի ընտանիքի մասին: Ընտանիքը աստիճանաբար անհետանում է՝ թողնելով դատարկ աթոռներ:



Armenian Weekly-ին պնդում է, որ խմբի յուրաքանչյուր երգիչ հանդես է գալիս որպես անմոռուկ ծաղկի մի մաս, այն խորհրդանիշի, որը ընտրվել է ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում Ցեղասպանության հարյուրամյակի տարելիցի համար: Հրատարակությունը պնդում է, որ հայաստանցի երգչուհի Ինգա Արշակյանը ներկայացնում է ծաղիկի միջուկը՝ ծանրության կենտրոնը, սփռված հայկական Սփյուռքի համար:



Հարյուրամյակի պաշտոնական հիշատակի օրը Եվրատեսիլի՝ մայիսի 19-23 Վիեննայում կայանալիք մրցույթից, մոտ մեկ ամիս առաջ է:



Չնայած ակնհայտ սիմվոլիկային, Հայաստանը հերքում է, որ «Մի մերժիր» երգը Ցեղասպանության ժխտման մասին է: Թերևս, այն ունի իր պատճառները: Երկիրը պետք է համոզվի, որ նրա ներկայացրած երգը կանցնի մրցույթին՝ հաշվի առնելով դարավոր թշնամի Թուրքիայի և ժամանակակից ախոյան Ադրբեջանի բողոքները:



Ադրբեջանը, որը հյուրընկալել է 2012 թվականի մրցույթը, խոստացել է, որ «կգործի ադեկվատ»՝ կանգնեցնելով Եվրատեսիլ 2015-ի «զոհաբերումը մի երկրի քաղաքական հավակնություններին», այլ կերպ ասած՝ Հայաստանին:



Եվրոպական հեռարձակողների միությունը պնդում է, որ ցանկանում է խուսափել մրցույթը քաղաքական պայքարի դաշտի վերածելուց: 2009 թվականին Հայաստանի հարևան Վրաստանի ներկայացրած երգը, որը կոչվում էր «We Don’t Wanna Put In» որակազրկվեց այն պատճառով, թե իբր ակնարկում էր Վլադիմիր Պուտինին՝ այն ժամանակ թշնամի երկիր Ռուսաստանի վարչապետին:



Սակայն մրցույթը անխուսափելիորեն քաղաքական է: Մասնավորապես հետխորհրդային տարածաշրջանում, որտեղ երկրները ձգտում են արդյունքը դիտարկել չափազանց լուրջ:



Մի ակնկալեք որևէ նոր բան այս անգամ ևս:

 

Թարգմանությունը՝ interpress.am-ի

Նույն շարքից