Հիշում եմ և պահանջում 

Հարցազրույց հեղինակի հետ, որը Southern Methodist University-ում խոսելու է Հայոց Ցեղասպանության մասին. Dallas News

analitik.am

Երբ Փիթեր Բալաքյանը երեխա էր, տատիկի պատմությունները նրան ընկղմում էին կախարդական ռեալիզմի մեջ: Նա ասում էր. «Հին ժամանակներում…Լինում է, չի լինում»:



Հնարավոր է` նրա մեջ պոետին դաստիարակել է նուրբ տատիկը, երեխան դրանից հետո դարձել է 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած էպիկական մի հսկայական տրավմայի պատմիչ: Բալաքյանի տատը փրկվել էր Հայոց Ցեղասպանությունից, որը մեկնարկել է 100  տարի առաջ` 1915-ի ապրիլին:



Նրա թոռը դարձել է տատիկի գրագիրը` նրան նկարագրելով «Ճակատագրի սև շունը» հուշերում, որը հեղինակին մրցանակ է բերել:



Որպես գրող, պոետ և ցեղասպանագետ` Բալաքյանը, որն այժմ Կոլգեյթի Համալսարանի պրոֆեսոր է, Ցեղասպանությունը դարձրել է իր կյանքի գործի մի մասը: Նա իր աշխատանքի մասին կխոսի Southern Methodist համալսարանի Դալլաս սրահում` հինգշաբթի, ժամը 18.30-ին: Միջոցառումը կազմակերպել է Քերոլթոնի Սուրբ Սարգիս եկեղեցին և համալսարանի մարդու իրավունքների «Էմբրի» ծրագիրը:



Նա վերջերս քննարկել է իր գիրքը The Dallas Morning News-ի հետ:



Պատմե՛ք Ձեր տատիկի` Նաֆինա Արուսյանի և Ձեր` գրող դառնալու հարցում, նրա դերի մասին, ինչպե՞ս եք Դուք ներկայացրել նրա պատմությունները:



Փիթեր Բալաքյան-Իմ տատը քնելուց առաջ ինձ ժողովրդական հեքիաթներ պատմելու թուլություն ուներ…դրանք վայրի, գրեթե կախարդական հեքիաթներ էին…Նրա հարուստ երևակայությունը շատ կարևոր էր իմ երևակայության ձևավորման համար…Դա շատ կարևոր ազդեցություն ունեցավ իմ` որպես գրողի և պատմաբանի վրա:



Վերջերս մենք փորփրել ենք ընտանեկան հին թղթերը, որոնցից շատերը հենց տատս էր գրել, նա գրում էր պոեմներ…դրանք մասնավոր ստեղծագործություններ են, որտեղ նա փորձում է համակերպվել իր կյանքի կորուստների հետ: Նրա ընտանիքում բոլորը մահացել էին 1915-ի ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում: Ողջ էր մնացել միայն եղբայրը, որն այդ ժամանակ բնակվում էր Նյու Ջերսիում:



-Պատմե՛ք մեզ Ռաֆաել Լեմկինի մասին, որը Լեհաստանում Հոլոքոստից փրկվածներից էր, ինչո՞ւ է նա այդքան կարևոր:



Փիթեր Բալաքյան-Հենց Լեմկինն էր, որ դարձավ ՄԱԿ-ի 1948-ին ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի հայրը: Դա մի փաստաթուղթ է, որը ձևակերպում է Ցեղասպանությունը որպես հանցագործություն: Լեմկինն էր, որը ստեղծեց «Հայոց Ցեղասպանություն» տերմինը 1940-ականներին…Որպես համալսարանի շրջանավարտ` նա մարտահրավեր նետեց իր պրոֆեսորին, ասելով` «Ինչպե՞ս կարող է 1 մարդու  սպանությունը լինել սպանություն, իսկ պետության կողմից ավելի քան 1 միլիոն մարդու սպանությունը թույլատրվի առանց որևէ հետևանքների»:



Այդ պահը փոխեց նրա կարիերայի ուղին: Ցեղասպանության Լեմկինի պատկերացմանը զուգահեռ կան նաև այլ ընկալումներ, ինչպես մշակութային կոթողների ոչնչացումը, որը Ցեղասպանության կարևոր մաս է, խմբակային ինքնության առանցքն են նաև մշակույթն ու մշակութային ինստիտուտները, որոնք ձևավորում են այն:



Ինչպե՞ս են շատերը մահացել, տոկոսային հարաբերակցությամբ որքա՞ն հայ է սպանվել:



Փիթեր Բալաքյան – Ըստ ԱՄՆ Հոլոքոստի թանգարանի, հրեական ցեղասպանության զոհերի պաշտոնական թիվը` 5.1 միլիոն է եղել: Հայերի դեպքում Լեմկինը նշել է 1.2 միլիոնը: Սպանությունների ժամանակային էպիկենտրոնը եղել է 1915-1916 թվականներին, սպանվել է հայերի 2/3-ը:



Դուք տեսնու՞մ եք 100 տարի առաջ հայերի կոտորածների և մեր օրերում Սիրիայում  ԻՊ-ի սպանությունների միջև կապը



Փիթեր Բալաքյան – Ես տատանվում եմ որևէ հեշտ համեմատություն տանել 1915-ի Օսմանյան կայսրության պայմանների և մեր օրերում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների միջև:



Բայց կրոնական գաղափարախոսության դերը Թուրքիայի հայերի դեպքում շատ ավելի քիչ կարևոր է եղել քաղաքական իշխող վերնախավի համար… նրանք նման էին նացիստների և չէին մտածում կրոնի մասին, նրանք գիտեին, թե ինչպես խաղալ կրոնի իշխանության հետ` իրենց բնակչության մյուս հատվածներին դրդելով մասնակցել սպանություններին:



ԻՊ-ը ծայրահեղականներ են, որոնք ռազմականացված են, դա շատ հեռու է մուսուլմանների 99-ից: Վերջին երկու ցեղասպանությունները գրանցված են քրիստոնյաների խղճին` Սերբերը Սրեբրենիցայում 1994-ին և Հուտուները, որոնք հիմանկանում կաթոլիկ են, Տուտսիների դեմ, նույնպես 1994-ին Ռուանդայում… Կրոնական արժեքային ցանկացած համակարգ կարող է գործիք դառնալ ծայրահեղականների ձեռքին, որոնք տարված են զանգվածային սպանություններով:



Այսքան շատ բռնություններով լի աշխարհում այսօր աճո՞ւմ է զգացմունքայնության կորուստը:



Փիթեր Բալաքյան -Կարող է այդպես լինել, կարող է աշխարհը բթանում է, բայց աշխարհում նաև նկատվում է մարդու իրավունքների խնդիրների ակտիվացում, մարդու իրավունքների ընդհանուր մակույթն ավելի զգալի է դառնում, շատ ավելի են նման առաջնահերթությունները նույնիսկ Պետքարտուղարությունում և մեր երկրի կառավարությունում: Հիմա դա ավելի շատ է, քան նախկինում:



Դուք պատրաստվում եք հրատարակել նոր գիրք` «Լույսն ու Ստվերը», Ձեր լիրիկական արձակը ծաղկում է, Դուք օգտագործու՞մ եք պոեզիան կոտորածները ընթերցողին ավելի մատչելի մատուցելու համար:



Փիթեր Բալաքյան -Պոեմը ներկայացնում է այս պատմությունների դաժանության և դրանց ժառանգության միջև հակասությունը: Իմ ստեղծագործությունների մի մասը վերաբերում է տրավմատիկ հիշողությանը և այդ հիշողությունը ժառանգելու խնդրին: Սա հետաքրքիր է պատմական բռնությունը հոգեբանական տեսակետից հասկանալու համար, քանի որ հիշողությունը փոխանցվում է հետագա սերունդներին: Չեմ կարծում, որ իմ պոեմները շատ քաղցր են, բայց դրանց լեզուն հարուստ է, ինչն էլ ընթերցողին ներկայացնում է պատմության ամբողջականությունը: Որևէ այլ կերպ այն փոխանցել չի հաջողվի:

 

Թարգմանությունը՝ Interpress.am-ի

Նույն շարքից