Հիշում եմ և պահանջում 

Հեթանոսական շրջանի պաշտամունքային վայրի առեղծվածը

analitik.am

Իջևանի տարածաշրջանում գտնվում է հեթանոսական շրջանի պաշտամունքային մի վայր, որը նմանը չունի Հայաստանում:

 

Այն կոչվում է «Անապատ քարայր»: Հայտնի է, որ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակվելուց հազարամյակներ առաջ, այստեղ գոյություն է ունեցել պաշտամունքային վայր: Այն նվիրված է եղել կնոջ աստվածություններից մեկին, ամենայն հավանականությամբ, Նանեին կամԱնահիտին: Դրա վկայությունն են քարայրի պատերին պատկերված կանանց բազմաթիվ հարթաքանդակները: Քարարյրում տարբերակվում է երկու կացարան` ամառային և ձմեռային: Ամառային բնակատեղին բաղկացածէ քարե “մահճակալներով” ժայռափոր սենյակներից: Դրանցից մեկից մի ժայռափոր ուղի է բարձրանում դեպի“վերնահարկ”` ձմեռային կացարան:

 

“Անապատ քարայրից” մոտ 2 կմ հեռավորության վրա` անմատչելիժայռաբլրի միջնամասի մի քարանձավում է գտնվում վաղ շրջանի քրիստոնեական ևս մեկ սրբավայր: Այն կոչվում է Լաստիվեր անապատ, քանի որ միաբանները այստեղ կարողացել են մուտք գործել միայն լաստերով և նախապես իջեցված պարանի օգնությամբ: Քարայրը հայտնի է դրա միջնամասում գտնվող ջրի աղբյուրով, որը,ըստ ավանդության, բուժիչ հատկություններ ունի: Պատմական տեղեկությունների համաձայն, թե՜Լաստիվերը, թե՜ հարակից քարայրների համակարգը մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ օգտագործվել են որպես թաքստոց:

 

Երկհարկ քարանձավը գտնվում է Խաչաղբյուր գետի հիասքանչ ձորում, Ենոքավանից 3 կմ հեռավորության վրա: Տեղանքը կարծես թաքնվում է սաղարթախիտ անտառի խավարի մեջ: Հորդառատ գետը, բարձր ծառերը և ուղղաձիգ ժայռերը հեքիաթային են դարձնում տեղի բնությունը: Հատուկ հմայք ունեն խոնավ կլիման ու ձորի լանջերից կախված սպիտակ ամպիկները: Քարանձավում, XIII-XIV դդ մոնղոլական արշավանքների ժամանակ ապաստան է գտել տեղի բնակչությունը: Քարանձավը գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Դրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը ժողովրդի հիշողության մեջ մնաց ,Լաստիվերե անունով:

 

Սենյակների պատերին մի նկարիչ թողել է գեղեցիկ խորաքանդակ: Կարելի է նկատել, որ այն պատկերում է հարսանիք: Հեղինակը ստեղծում էր այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու ժամանակ: Այդ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև “Անապատ” անունով: Ձորի ներքևում աղմկում է մի հիասքանչ ջրվեժ, որը տեղանքի բնության անբաժանելի մասն է կազմում:

Նույն շարքից