Հիշում եմ և պահանջում 

Օրվա ծնունդը. Վահրամ Արիստակեսյանը

analitik.am

Այսօր՝ ապրիլի 4-ին, ծնվել է պարուսույց-բալետմաստեր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Արիստակեսյանը: 

Հայաստանի ժողովրդական պարերի անսամբլների համար Վահրամ Արիստակեսյանը վերամշակել եւ բեմադրել է բազմաթիվ ազգային պարեր:

 

 

1924 թվականին հիմնադրել է Հայաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան (այժմ՝ Երևանի պարարվեստի ուսումնարան), որը ղեկավարել է մինչեւ 1932 թվականը։ Նույն ստուդիայում 1925 թվականին կազմակերպել է հայկական ազգագրական պարերի անսամբլը, որ նրա ղեկավարությամբ եւ մասնակցությամբ (որպես հայկական ու կովկասյան պարերի լավագույն մենակատար) առաջին մրցանակներն է շահել Համամիութենական սպարտակիադայում (1928, Մոսկվա) եւ Անդրկովկասի առաջին օլիմպիադայում (1934, Թբիլիսի):


1926 թվականին բեմադրել է Դելիբի «Կոպելիա»-ն, որը Հայաստանում բալետային առաջին բեմադրությունն էր:

1932-1938 թվականներին եղել է Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բալետմայստերը, Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» (1933), Արմեն Տիգրանյանի «Անուշ» (1935) օպերաների պարերի բեմադրողը։ 


1957 թվականին Թալինի շրջանի Աշնակ գյուղում Վահրամ Արիստակեսյանը ստեղծել է ազգագրական պարերի ինքնագործ խումբ, որն արժանացել է Համաշխարհային VI փառատոնի (1957, Մոսկվա) դափնեկրի կոչման։ 



Արիստակեսյանն իր հետքն է թողել նաեւ մեր հարեւան երկրում: 1922 թվականին նա կազմակերպել է Վրաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիան, եղել է վարիչ եւ դասատու, նաեւ՝ Վրաստանի պետօպերայի բալետի արտիստ:


Վահրամ Արիստակեսյանը մահացել է 1978 թ. Երևանում՝ 79 տարեկան հասակում:

 

Նույն շարքից