Հիշում եմ և պահանջում 

Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր

analitik.am

Դիոկղետիանոս կայսեր օրոք ապրող Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում, Էջմիածնում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները:

 

Հայ Առաքելական եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված՝ Ս. Հռիփսիմյան և Սուրբ Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակության օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Հիշատակության երկու օրերն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում է նախընթաց օրը` երեկոյան ժամերգությունից հետո` սուրբ կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ: 

 

 

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին 2030-06-18, 2029-05-29, 2028-06-13, 2027-05-25, 2026-06-02, 2025-06-17, 2024-05-28, 2023-06-06, 2022-06-14, 2021-06-01, 2020-06-09, 2019-06-18, 2018-05-29, 2017-06-13, 2016-05-24, 2015-06-02, 2014-06-17, 2013-05-28, 2012-06-05, 2011-06-21, 2010-06-01, 2009-06-09, 2008-05-20



Սկզբնաղբյուրը՝ qahana.am

Նույն շարքից