Հիշում եմ և պահանջում 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

analitik.am

Սուրբ Գրիգոր Լուսավորչի  ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից   է, որ հիշատակվում է Հռիփսիմյան և Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

 

 

Ըստ ավանդության, Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը՝ ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից ևր ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը  և Աշխեն թագուհին՝ չխորշելով իրենց արքայական հագուստներով շինանյութ մատակարարել:

 

 

 Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ որպես մի արգասավոր սերմ, սուրբ  ճգնություններով հավատքի բերք՝ հոգևոր հաց տվեց հայոց ազգին՝ բոլոր դարերի համար, ինչպես ասում է  Սուրբ Գիրքը. «Արդարը իր հավատով պիտի ապրի» Ամբ.2;4, Հռոմ.1;17, և հզոր զենք՝ ընդդեմ բոլոր հոգեկործան ոտնձգությունների. «Եւ այս բոլորի վրա, առե՜ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը». Եփես.6;16: Խավարի ծառաները զուրկ են այդ սպառազինությունից,«իսկ մենք, որ ցերեկվա որդիներ ենք, արթո՜ւն լինենք եւ սիրո ու հավատի զրահները հագնենք եւ փրկության հույսի սաղավարտը դնենք». Ա Թես.5;8, որովհետեւ «ա՜յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը»Ա Հովհ. 5; 4

 

Նույն շարքից