Հարցազրույց 

Գիտնականների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ. Վիլ Պողոսյան

analitik.am

Վերջին շրջանում հաճախ ենք  հանդիպում բողոքների՝ կապված Հայաստանում գիտության թերֆինանսավորման հետ: Այս պատճառով էլ մեր երկրում, կարելի է փաստել, որ այսօր գիտությունը կործանարար տեմպերով հետաճ է ապրում: Թե ինչպե՞ս են կարողանում այս պայմաններում ապրել և աշխատել Հայաստանի գիտնականները, փորձեցինք պարզել Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլ Պողոսյանից, ով նույնպես մտահոգված է այս հարցով:

  

-Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ վիճակում են այժմ գտնվում  մեր երկրում բնակվող և աշխատող գիտնականները:

 

 -Գիտնականները արհամարհված են, ուզում եմ, որ մեր իշխանությունները հասկանան խնդրի կարևորությունն ու  լավ նայեն մեր մտավորականներին, խրախուսեն երիտասարդ գիտնականներին՝ ֆինանսավորելով նրանց գործունեությունը:

 

-Գիտության ֆինանսավորումը ցածր է, իսկ ինչպե՞ս են կարողանում գիտնականները վաստակել իրենց ապրուստի միջոցը:

 

- Հայաստանում գիտնականների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, պետությունը պետք է աջակցի նրանց: Ապրուստի միջոց վաստակելու համար ակադեմիական գիտնականը ստիպված է լինում աշխատել մի քանի տեղերում:

 

-Ի՞սկ ակադեմիական գիտնականի մի քանի տեղերում աշխատելը ինչպե՞ս է անդրադառնում նրա գիտական աշխատանքի արդյունավետությանը:

 

- Ակադեմիական գիտնականը պետք է միայն աշխատի ակադեմիայում, նա չպետք է դասավանդի, աշխատի բուհում՝ հաց վաստակելու համար: Եթե նա զբաղվում է այլ աշխատանքով, կորչում է գիտական աշխատանքի արդյունավետությունը: 

 

-Ի՞նչ եք մտածում բուհերի վարձավճարների բարձրացման վերաբերյալ, Ձեր կարծիքով ճիշտ քայլ է սա, թե՞ հակառակը:

 

 -Բարձրացնելով բուհերի ուսման վարձերը, ուսանողները ճնշվում են, իսկ քանի դեռ կրթությունը կառուցված է փողի վրա, կրթությունը չի զարգանա, հակառակը՝ ընկնում է կրթության որակը, մակարդակը: 

 

Analitik.am

Նույն շարքից