Հարցազրույց 

Սուրբ Սարգի՞ս, թե՞ Վալենտին…

analitik.am

Ահա և եկավ այն օրը, երբ երիտասարդները պետք է ուտեն աղաբլիթը և տեսնեն այդքան սպասելի երազը: Ոմանց համար Սուրբ Սարգիսն է սիրո բարեխոս, իսկ ոմանց համար էլ՝ Վալենտինը:


Իհարկե՛, կարևորը սերն է, բայց այնուամենայնիվ,  Analitik.am-ը այս թեմայի շուրջ զրուցեց «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ:


Վերջերս լայն տարածում գտածՎալենտինի տոնը նշվում է ՍբՍարգսի տոնին զուգահեռ, ինչպես կողմնորոշվեն մարդիկ Սուրբ Սարգիս, թե՞ Վալենտին:


-Վալենտինը մեր եկեղեցու Սուրբ ու բարեխոս չէ: Իմ կարծիքով Վալենտինը կոմերցիոն տոն է: Ստեղծվել է արհետսականորեն ու որոշակի ապրանքատեսակներ վաճառելու համար է:Եկեղեցու գործունեությունը որևէ արժեքի դեմ ուղղված չէ, այլ հանուն. սա հաշվի առնելով կասեմ, որ ամենքիս գործունեությունը պետք է լինի այն, որ գիտակցենք իրականում որն է մերը: Վալենտինը գայթակղություն կարելի է համարել: Եթե երիտատասարդներին Վալետնինի տոնն էլ է ուրախություն, ջերմություն պարգևում, ապա թող նշեն, բայ հաականան, որ մեր սիրո բարեխոսը Սուրբ Սարգիսն է:

 

 

 -Տեր Հակոբ, այսօր եկեղեցական հերթական տոներից մեկն է, որին սպասում են հատկապես երիտասարդները, կբացատրե՞ք օրվա խորհուրդը:


-Սուրբ Սարգսի տոնը եկեղեցու շարժական տոներից է, այսօր երեկոյան՝ ժամը 5-ին, ժամերգությամբ   սկսվում է: Սուրբ Սարգիսը մեր կրոնի մեջ զորավոր սուրբ է, եռանդուն ու երիտասարդ, նրան ընդունում են որպես սիրո բարեխոս, ընտանիք ստեղծելու գործում օգնող և հասնող: Եթե մեր ժամանակներում զորավոր ու ուժեղ լինելը ոմանց օգնում է ուրիշներին խոնարեցնելու համար, ապա հին  ժամանակներում զորավորներն օգնության էին հասնում այն մարդկանց , ովքեր կարիք ունեին: Քանի որ Սարգիսը երիտասարդ է, ապա նա օգնում է հենց երիտասարդներին հասնել իրենց նպատակներին, իսկ բոլոր երիտասարդների նպատակը լավ ընտանիք ստեղծելն է:Մարդիկ վերոնշյալին համապատասխան սպասումներ ունեն այս տոնից:

 

 -Այսինքն՝ աղաբլիթ ուտելու և երազ տեսնելու ավանդույթի մեջ ճշմարտություն կա՞, թե դա միայններշնչանքի արդյունք է:


  -Մարդիկ կան, որոնք մտածում են, թե հենց  այսօր առաջինը մտան եկեղեցի, ապա վերջ իրենց բոլոր նպատակները կատարվելու են: Բայց դա կարևոր չէ, թե երբ են եկել եկեղեցի,  Աստված ամենքիս հետ է և տեսնում է ով ինչպիսի հավատք ունի:Եթե պատկերցումը ճիշտ է մարդու մոտ, հավատը կա, ապա ինչու չէ, հնարավոր է հենց այդ կերպ  Տերն ուղղորդի երիտասարդին: Ժողովրդական ավանդույթ է, եթե մարդը մեծ հավատով է և եկեղեցու ու Սրբի հանդեպ, ապա ինչու չէ կտեսնի: Միայն թե, քրիստոնեկան տոները պետք է մեկ շղթայի մեջ տեսնեն, մասնակից լինեն բոլոր արարողություններին,պետք չէ առանձնացնել միայն մեկ տոն:

 

-Եթե երիտասարդները մկրտված չեն, արդյո՞ք  մեծ մեղք է այսօր երեկոյան  եկեղցի գնալ ևժամերգությանը մասնակցել:


-Լավ կլինի, որ մկրտված լինեն, բայց կան շատ մարդիկ, որ մկրտված են, բայց բավական հեռու են եկեղեցուց  և կրոնից, բայց կան նաև չմկրտվածներ, ովքեր ավելի լուրջ մոտեցում ունեն: Մկրտության ժամանակ ջրի մեջ մնում է հին մարդը և ծնվում նորը, այսինքն՝ մարդ ազատվում է եդեմական մեղքերից: Իհարկե,  եկեղեցու դռները բաց են բոլորի համար, բայց ցանկալի է, որ մկրտված լինեն:

 

-Իսկ եկեղեցու դիմաց վաճառվող աղաբլիթներն ու ծաղիկները  որքանո՞վ կապ ունեն եկեղեցու հետ:


-Կապ չունեն, ուղղակի կան մարդիկ ովքեր գնում են դրանք. եթե հավատում են ու գնում, ապա թող գնեն, բայց ես կցանկանամ, որ ամեն մարդ գիտակից լինի, ծանոթ լինի եկեղեցական տոներին և  խորհուրդներին և տոնի հոգևոր կողմը հասկանա:  Վաճառվող այդ ապրաքները մարկանց կյանքի և առողջության համար վտանգավոր չեն, կարևորը դա է: Ամեն անձ թող փորձի հոգևոր մոտեցում ցույց տալ այս օրվան:



 Արմինե Բրսոյան

 

Նույն շարքից