Ըստ Hayeli.am կայքի տեղեկությունների՝ «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Տարին դեռ նոր սկսված, լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին, որ «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը եկել է Հայաստան և Ծաղկաձորում է: Նրան դիմավորել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաև «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը: Նշենք, որ Շաքրո Մոլոդոյը եկել է Հայաստան` հանգիստն անցկացնելու Ծաղկաձորում: Նրա հետ Հայաստան են ժամանել նաև մի քանի այլ «օրենքով գողեր»: Վերջիններիս Հայաստան ժամանման նպատակը նույնպես ամանորյա հանգիստն է:
Աղբյուրը՝ Hayeli.am