Հասարակություն 

Հարավային Կորեան վռնդել է զինվորին սեռափոխությունից հետո

analitik.am

Հարավային Կորեայի բանակում զինծառայությունից հեռացրել են տրանսգենդեր զինծառայողին, ով վիրահատության է ենթարկվել սեռը փոխելու համար: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Reuters-ին:

Նա ծառայել է Կենգինդո նահանգում 2019 թվականին։ Թաիլանդում արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինս ենթարկվել է սեռափոխության համար նախատեսված վիրահատության:

Զինծառայողը մտադիր է եղել հետագայում ծառայել կանանց զորամասում:

Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ տրանսգենդեր կնոջ համար ծառայության շարունակությունն անհնար է:

Նույն շարքից