Այսօր թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի՝ Էրիկ Շահբազյանի տունը, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Նա մանրամասնում է, որ տունը գտնվում է Երևանի Նորագավիթ թաղամասում, այնտեղ են ժամանել ոստիկաններ։
Ըստ Շամշյանի՝ բլոգերը երկրում չէ, իսկ գողը կամ գողերը տուն են մտել բակի կողմից, տակնուվրա արել ամբողջ տունը, հատուկ գործիքով կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը, հափշտակել ամենն, ինչ այնտեղ եղել է։