Տնտեսություն Բարի օր 

2025-ին շրջակա միջավայրին հասցվել է 160,881,709 դրամի չափով վնաս

ԲԸՏՄ վերահսկողության արդյունքները 2025 թվականին մթնոլորտային օդի պահպանության ոլորտում.

Արձանագրվել է՝

617 իրավախախտման դեպք'

  • շինարարություն, արտադրություն - 221
  • հանքարդյունաբերություն - 37
  • առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում - 84
  • խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրում  - 226
  • անտառներում այրում և աղբավայրերում ինքնայրում – 18
  • սպասարկում և այլ - 31 

Կիրառվել է ՝

  • 399 վարչական տույժ
  • 34,980,000դր տուգանք

Հաշվարկվել է՝

  • 160,881,709դր շրջակա միջավայրին պատճառված վնաս

Կայացվել է՝

  • առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության տնտեսավարող սուբյեկտի գործունեության/գործողության կասեցման մասին 15 որոշում։

 Տեսչական մարմնի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 22-ի ՀՀ կառավարության N 611-Լ որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրում» ներառվել է շինարարության բնագավառում և հանքարդյունաբերության ոլորտում փոշենստեցման սարքավորումների կիրառման պարտադիր պահանջը, ինչը կկրճատի կամ կբացառի աշխատանքների ընթացքում մթնոլորտային օդ փոշու արտանետումները։

Նույն շարքից