ГЛАВНОЕ Հայաստան Քաղաքական 

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

«Եռաբլուր»-ում լրագրողները ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին նախարար Պապիկյանի հայտարարության վերաբերյալ, որ կանայք պետք է համալրեն Հայոց բանակի շարքերը, և հարցրեցին՝ արդյո՞ք նրա կին հարազատները պատրաստվում են համալրել բանակը։

«Դուք ուշադիր չեք կարդում օրենքը։ Օրենքի նախագիծը կամավոր-պարտադիր է, որի շուրջ քննարկումներ են ծավալվել։ Այսինքն՝ եթե իմ դուստրը կամ իմ քույրը ցանկություն հայտնեն, ես միանշանակ կողջունեմ»,- ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք նման ցանկություն հայտնել են, նա պատասխանեց. «Եթե հայտած լինեին, կասեի, որ իմ քույրը կամ դուստրը ծառայում են»։

Նույն շարքից