Էսպես երկիր չի կառուցվում, ամբողջ աշխարհում կա մի մեթոդ՝ թողնել ազատ, արդար ընտրություն լինի, բայց չեն թողնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Դե ուրեմն փակեք բոլոր կուսակցությունները, մի կուսակցություն բացեք կամ երկու, ու այս ամեն ինչը վերջանա, մենք էլ իմանանք, թե որ երկրում ենք ապրում։
Մի խոսքով պետք է ժողովուրդը ոտքի կանգնի, պետք է դրամներով չծախի իր ապագան։ Մինչև այսօր գումարները բաժանել են, ընտրություններ են արել, դրսից իրենց պապաների գումարներով կառավարում են։ Էդ գումարներով ժողովրդին կաշառել են ու սաղդ տեսել եք դա։
Գոնե ընտրվելուց հետո լռվեք, մի խայտառակվեք։ Ես հիմա հասկանում եմ, որ իրենք սոցհարցում են անում, Վարդան Ղուկասյանի ձայները ամբողջ հանրապետությունում այնքան շատ է, որ թռնես չես հասնի։ Իրենք թռնում են, չեն հասնում, դրա համար էլ այս վայնասունը գցել են»,–ասաց նա։
Մենք այնքան զապիսներ ունենք, որ ասում են՝ ընտրակաշառք են բաժանել, սաղ կհանենք, կտանք իրենց»,–ասաց նա։
Քաղաքապետի խոսքով, իշխանությունների նպատակն է իրեն կալանավորել, իր տեղակալին էլ հանեն, ժամանակավոր կառավարում մտցնեն, որ 2026 թվականի ընտրությունները կազմակերպեն։
«Իրենց նպատակը դա է, սցենարը գրված է այդպես։ Հիմա մենք էլ կտեսնենք, կանեն, թե չեն անի։ Բայց մենք այնպես պիտի անենք, որ իրենց մուրազը, իրենց փորը մնա։
Պիտի նաև աշխատեն ավագանու անդամների վրա, այստեղի ազգային անվտանգությունը ուժեղ աշխատում է։ Քաղաքական պայքար է, օրենքի սահմաններում աշխատեք, մի սարքեք, մի կարեք, դա չի լինի, մենք շատ հզոր մարդիկ ենք»,–ասաց նա։
 
             
             
             
             
            