Քաղաքական Բարի օր 

ԱՄՆ հատուկ բանագնացները Պուտինի հետ հանդիպումը գնահատել են շատ դրական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և գործարար Ջարեդ Քուշների հետ, որոնք ժամանել են Մոսկվա, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Գլխավոր թեման ուկրաինական խաղաղության գործընթացն է։ Բացի դրանից, ինչպես նախորդ օրը հայտարարել էր նախագահը, նա նախատեսում է ամերիկացի բանակցողների հետ քննարկել Խաղաղության խորհրդին Ռուսաստանի միանալու հրավերը, ինչպես նաև նախկին ԱՄՆ վարչակազմի օրոք ԱՄՆ-ում սառեցված որոշ ռուսական ակտիվների հնարավոր ճակատագիրը:

Ինչպես սպասվում է, նախագահի օգնական Յուրի Ուշակովը հեռախոսային ասուլիսի ժամանակ լրագրողներին կտեղեկացնի հանդիպման արդյունքների մասին։

Ուիթքոֆի և Քուշների Մոսկվա ժամանումը հաջորդում է հունվարի 20-ին Դավոսում, Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ նրանց հանդիպմանը։ Երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել են ավելի քան երկու ժամ փակ դռների հետևում։ Ուիթքոֆը բանակցությունները բնութագրել է որպես շատ դրական։

Նույն շարքից