Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է Ռուսաստանի նոր կառավարության անդամների եկամուտները թվերով

analitik.am

Հայտնի է դարձել Ռուսաստանի նոր կառավարության անդամների եկամուտները: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Կոմերսանտ» թերթի կողմից հրապարակած տվյալներին։

Հրապարակման համաձայն, 2018 թվականին Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի եկամուտը կազմել է գրեթե 19 միլիոն ռուբլի, իսկ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի եկամուտը՝ մոտ 7,68 միլիոն ռուբլի:

Նույն ժամանակահատվածում փոխվարչապետ Վիկտորիա Աբրամչենկոյի եկամուտը կազմել է 10,6 միլիոն, Դմիտրի Գրիգորենկո՝ 8,7 միլիոն, Տատյանա Գոլիկովա՝ 14,2 միլիոն, Յուրի Բորիսով՝ 17,3 միլիոն, Յուրի Տրուտնև՝ 538 միլիոն, Մարատ Խուսնուլին՝ 8,8 միլիոն: Փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի և Դմիտրի Չեռնիշենկոյի եկամուտների մասին տվյալներ չեն հաղորդվում:

2018 թվականին ՌԴ Տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի եկամուտը կազմել է 7,1 միլիոն ռուբլի, Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչև՝ 9 միլիոն, Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի նախարար Դմիտրի Կոբիլկին՝ 47,5 միլիոն, Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման նախարար Ալեքսանդր Կոզլով՝ 6,6 միլիոն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցև՝ 10 միլիոն, Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակով՝ 14,9 միլիոն, Լուսավորության նախարար Սերգեյ Կրավցով՝ 3,4 միլիոն, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով՝ 7,3 միլիոն:

ՌԴ Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի եկամուտը նշվում է 2,5 միլիոն ռուբլի գումարի չափով, Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրով՝ 443 միլիոն, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկո՝ 4,3 միլիոն, Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակ՝ 18,6 միլիոն, Գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշև՝ 183,8 միլիոն դոլար, Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկով՝ 7,6 միլիոն, Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանով՝ 40 մլն դրամ, Գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկով՝ 8,7 միլիոն, իսկ Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի եկամուտը կազմել է 13,1 միլիոն, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու՝ 11,5 միլիոն։

Սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Թվային զարգացման նախարար Մակսութ Շադաևի եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:

Նույն շարքից