Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են Ռուսաստանի վերաբերյալ իր նախկին մեկնաբանությունների և Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի ժամկետների կրճատման մասին, գրում է The Guardian-ը։
Թրամփը հայտարարել է, որ կկրճատի վերջնաժամկետը մինչև «10 կամ 12 օր», մինչև որոշակի առաջընթաց գրանցվի։
«Ես մտադիր եմ մոտ ժամանակներս նոր վերջնաժամկետ եմ սահմանել՝ մոտ 10 կամ 12 օր։ Սպասելու պատճառ չկա։ Անցել է 50 օր, ես ուզում էի մեծահոգի լինել, բայց մենք պարզապես որևէ առաջընթաց չենք տեսնում», - հավելել է նա։
 
             
             
             
             
            